ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ուկրաինական զորքերի հարձակումը Կուրսկի շրջանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին իսկական երկընտրանքի առաջ է կանգնեցնում. սա տեղի ունեցողի վերաբերյալ ամերիկացի առաջնորդի առաջին պաշտոնական մեկնաբանությունն է։ «Մենք անմիջական, մշտական կապի մեջ ենք ուկրաինացիների հետ։ Սա այն ամենն է, ինչ ես կարող եմ ասել դրա մասին, քանի դեռ հարձակումը շարունակվում է», - ըստ Ֆրանսպրես գործակալության՝ հայտարարել է Բայդենը:               
 

Թուրքիան սպառնացել է ճանաչել հնդկացիների ցեղասպանությունը

Թուրքիան սպառնացել է ճանաչել հնդկացիների ցեղասպանությունը
17.12.2019 | 13:04

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը A Haber հեռուստաալիքի ուղիղ եթերում սպառնաց ի պատասխան 1915-ին հայերի ցեղասպանության ճանաչման՝ հաստատել Ամերիկայի գաղութացման ժամանակ հնդկացիների ցեղասպանության ճանաչման բանաձևը: Նա կոչ արեց ԱՄՆ օրենսդիրներին ուսումնասիրել Օսմանյան կայսրության ժամանակների միլիոնավոր փաստաթղթերը 1915-ի իրադարձությունների վերաբերյալ, որ Անկարան բացել է բոլորի առաջ: «Մենք պիտի ձեր դեմ հանդես գանք մեր խորհրդարանի նույնպիսի որոշումներով: Ու մենք դա կանենք: Մի՞թե կարելի է լռել հնդկացիներին մասին, խոսելով Ամերիկայի մասին»՝ ասել է Էրդողանը: Թուրքիայի նախագահը ընդգծել է, որ «հնդկացիների ոչնչացումը ԱՄՆ պատմության ամոթալի էջն է»:


Դեկտեմբերի 12-ին ԱՄՆ Կոնգրեսի Սենատը բանաձև ընդունեց Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանության ճանաչման մասին: 19-րդ դարավերջին-20-րդ դարսկզբին Օսմանյան կայսրությունը հայ բնակչության հալածանքներ էր վարում: Պատմաբանների տվյալներով՝ 1915-ին սպանվել է 1,5 միլիոն հայ: Ցեղասպանության փաստը ճանաչել են 20 երկրներ, սակայն Թուրքիան կոռեկտ չի համարում «գենոցիդ» եզրույթի օգտագործումը՝ պնդելով, որ այդ ժամանակ եղբայրասպան պատերազմ էր ու երկու կողմերն էլ կորուստներ են կրել:
Корреспондент (Ուկրաինա)


Հ.Գ. Հետաքրքիր է՝ թե այսքան ժամանակ Թուրքիան ինչու՞ չէր մտածում ԱՄՆ-ի հնդկացիների մասին: Տարիներ առաջ Թուրքիան սպառնում էր ճանաչել Ֆրանսիայի իրագործած ցեղասպանությունը Ալժիրում, Մալիում, Ռուանդայում… Կարևոր չէ՝ եղել է, չի եղել, Թուրքիան պատրաստ է Ի ՊԱՏԱՍԽԱՆ ճանաչել: Այսինքն՝ Թուրքիային չեն հետաքրքրում մարդու իրավունքներն ու ցեղասպանության դատապարտումը ընդհանրապես, հետաքրքրում են կոնկրետ երկրներ, որ ճանաչել են հայոց ցեղասպանությունը, ուրեմն իրենք էլ են ցեղասպան:

Պրիմիտիվ տրամաբանություն է, բայց ուրիշ ի՞նչ պաշտպանություն կարող է ունենալ Էրդողանը: Թուրքիան 100 տարի արխիվները մաքրելուց ու զտելուց հետո բացում է աշխարհի առաջ, որ ի՞նչ ապացուցի: Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ երկրում եղել է նաև քաղաքացիակա՞ն պատերազմ: Էրդողանը ԱՄՆ-ին նաև սպառնացել է երկու ռազմաբազաները երկրից հանել, եթե Թրամփը ևս ընդունի, որ 1915-ին Օսմանյան կայսրությունում եղել է հայերի ցեղասպանություն: Թեպետ այդ ռազմաբազաները ոչ թե ԱՄՆ-ինն են, այլ՝ ՆԱՏՕ-ինը: Փաստացի՝ նրա զենքը միշտ ու ամենուր շանտաժն է: Նույնպես պրիմիտիվ զենք է, բայց՝ գործուն: Պենտագոնում մեկնաբանել են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խոսքերն ամերիկյան ռազմաբազաների հնարավոր փակման մասին՝ «ԱՄՆ-ի ուժերի ներկայությունը թուրքական բազայում, այդ թվում՝ «Ինջիրլիք» բազայում, թուրքական կառավարության թույլտվությամբ է: Մենք մեր ուժերի ներկայությանը Թուրքիայում նայում ենք որպես բազմամյա համագործակցության պարտավորություն և մեր դաշնակցի պաշտպանություն ՆԱՏՕ-ի և ռազմավարական համագործակցության շրջանակում»,- տեղեկացրել էր Պենտագոնի ներկայացուցիչը:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 4649

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ