«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Թուրքիան բռնի արտաքսում է փախստականներին կոնֆլիկտի գոտի

Թուրքիան բռնի արտաքսում է փախստականներին կոնֆլիկտի գոտի
28.10.2019 | 12:21

Հոկտեմբերի 25-ին Amnesty International և Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները մեղադրեցին Անկարային՝ փախստականներին բռնի Սիրիայի կոնֆլիկտի գոտի արտաքսելու մեջ: Այդ գործողությունները Թուրքիան իրականացնում է մի քանի ամիս՝ Սիրիայի հյուսիս-արևելքում հարձակումը սկսելուց առաջ:

Կազմակերպությունների հաշվետվություններում նշվում է, որ Թուրքիան ստիպել է փախստականներին «խաբեությամբ կամ ուժով» ստորագրել փաստաթղթեր, որ իբր ցանկանում են «կամավոր» վերադառնալ Սիրիա: Կազմակերպությունների փորձագետները հաստատել են թուրք-սիրիական սահմանով բազում արտաքսումների փաստեր: Amnesty International-ի տվյալներով՝ ոստիկանությունը փախստականներին թակարդն է գցում՝ ներկայացնելով փաստաթղթերը թուրքերենով, որը նրանք չեն հասկանում: Սիրիացիներին ասվել է, որ ստորագրում են Թուրքիայում մնալու պատրաստակամության տակ: Իրականում խոսքը մարտական գործողությունների գոտի վերադարձի մասին է: Կազմակերպությանը հաջողվել է արձանագրել բռնի վերադարձի 20 դեպք, սակայն նրանք կարծում են, որ հարյուրավոր միջադեպեր կան: Թուրքիան մերժում է իրավապաշտպանների մեղադրանքները և պնդում կամավոր վերադարձի վարկածը:


Հոկտեմբերի 9-ին Անկարան սկսեց ռազմական գործողություններ սիրիացի քրդերի դեմ: Թուրքիայի իշխանությունների նպատակը այսպես կոչված «անվտանգության գոտի» ստեղծելն է, որտեղ ծրագրում են վերաբնակեցնել 3,5 միլիոն սիրիացի փախստականներին, որոնք Թուրքիայում են ապրում 2011-ից՝ Սիրիայում կոնֆլիկտի սկզբից:
RFI


Հ.Գ. Հետաքրքիր է՝ ԵՄ-ն շարունակելու՞ է միլիարդավոր եվրոներ վճարել Թուրքիային՝ փախստականներին պահելու համար և երբևէ իրավապաշտպանները կսկսե՞ն ուսումնասիրություն, թե ու՞ր են գնացել ԵՄ գումարները:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 3059

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ