ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հայտարարել է, որ աշխարհում միջուկային զենքի համար «տեղ չպետք է լինի»։ «Միջուկային զենք ունեցող երկրները շարունակում են դիմադրել զինաթափման միջոցառումներին: Նրանք պետք է դադարեն մարդկության ապագայի հետ մոլախաղեր խաղալուց»,- ասել է նա բարձր մակարդակի լիագումար նիստում:               
 

Ռուսաստանը սկսում է դիվանագիտական մարտը

Ռուսաստանը սկսում է դիվանագիտական մարտը
01.06.2018 | 10:46

Սերգեյ Լավրովը Փխենյան է մեկնել Մոսկվային վերադարձնելու Հյուսիսային Կորեայի շուրջ դիվանագիտական ճակատամարտ և ամրապնդելու Ռուսաստանի դիրքերը տարածաշրջանում տնտեսության ու անվտանգության ոլորտում` գրում է Ջուլիան Ռայալը The Telegraph-ում: Սա Լավրովի առաջին այցն է 2009-ի ապրիլից հետո: Ժամանելու պես նա կոչ արեց աստիճանաբար հանել Հյուսիսային Կորեայի պատժամիջոցները: «Ինչ վերաբերում է պատժամիջոցներին, միանգամայն ակնհայտ է, որ, Կորեական թերակղզու միջուկային խնդրի վերաբերյալ քննարկում սկսելով` մեր ելակետն է, որ խնդիրը չի լուծվի` առանց պատժամիջոցները հանելու»` հայտարարեց նա մամլո ասուլիսում:

«Այցը վկայում է, որ Ռուսաստանը ցանկանում է մասնակցել դիվանագիտական բոլոր խաղերին, որ հիմա ծավալվում են տարածաշրջանում»` ասել է Տեմպլի համալսարանի պրոֆեսոր Ջեյմս Բրաունը: «Հյուսիսային Կորեայի հարցում Ռուսաստանն ու Ճապոնիան կարող են տարբեր տեսակետներ ունենալ, բայց ընդհանրություն էլ ունեն` նրանք իրենց ընթացիկ դիվանագիտական գործընթացից դուրս են զգում ու ուզում են վերադառնալ»` կարծում է նա: «Ռուսաստանն ակտիվորեն աջակցում է Հյուսիսային Կորեային ԱՄՆ-ի առավել էքսպանսիոնիստական պահանջներին դիմակայելու մեջ և թեպետ Մոսկվան հայտարարում է, որ կողմ է Հյուսիսային Կորեայի ապամիջուկայնացմանը, աջակցում է Փխենյանին, որ ապամիջուկայնացումը պետք մաս դառնա առավել լայն բազմամյա գործընթացի ու ուղեկցվի ԱՄՆ-ի զիջումներով»` հավելել է Ջեյմս Բրաունը: Նա ենթադրում է, որ Վլադիմիր Պուտինը ուզում է Հյուսիսային Կորեայի վրա ազդեցության որոշ լծակներ ստանալ, գուցե, առևտրի կամ օգնություն ցույց տալու միջոցով, որ կարելի է օգտագործել` ապագայում ստանալու համար զիջումներ ԱՄՆ-ից: Վերջին ամիսներին հաղորդվում էր, որ Ռուսաստանն ուսումնասիրում է Հյուսիսային Կորեայի տնտեսական հնարավորությունները: Լուրեր կան, որ Մոսկվան պատրաստ է ընդհանուր սահմանի մոտ երկաթուղու շինարարությունն առաջ տանել: Դա Ռուսաստանին ելք կտա խաղաղօվկիանոսյան նավահանգիստ, որ ձմեռն այդքան չի սառչում, որքան Վլադիվոստոկը: Եվս մեկ տարբերակ է Կորեական թերակղզու հարավային վերջնամասում գազատար կառուցել:
Ջուլիան ՌԱՅԱԼ, Daily Telegraph


Հ.Գ. ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը բանակցությունների ժամանակ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինին հրավիրել է Ռուսաստան` «Եկեք Ռուսաստան, մենք շատ ուրախ կլինենք», - ասել է նա և փոխանցել ՌԴ նախագահի ջերմ բարևները: «Մենք հետաքրքրված ենք, որ Կորեական թերակղզում ու ամբողջ Հյուսիսարևելյան Ասիայում լինի խաղաղություն, կայունություն ու բարգավաճում»,- հայտարարել է նա: Լավրովի այցը Փխենյան ամրապնդում է Կիմ Չեն Ինի դիրքերը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպումից առաջ:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 3200

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ