«Մենք կաշխատենք ցանկացած ամերիկացի առաջնորդի հետ, որին կընտրի ամերիկյան ժողովուրդը, և որը պատրաստ կլինի հավասար, փոխադարձ հարգանքով երկխոսության: Դոնալդ Թրամփի վարչակազմի օրոք, չնայած շատ լուրջ պատժամիջոցներին, այդուհանդերձ, երկխոսություն կար, և դա ամեն դեպքում օգտակար էր »,- ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Նյու Յորքում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հանդիպմանը հաջորդած ասուլիսում։               
 

Հայաստանն ունի 15 ազգային հերոս

Հայաստանն  ունի 15  ազգային հերոս
23.09.2014 | 00:38

Հայրենիքի բարձրագույն պարգևին արժանացած գործիչները տարբեր ծառայություններ են մատուցել երկրին:
Մովսես Գորգիսյանը, Մոնթե Մելքոնյանը, Թաթուլ Կրպեյանը, Ջիվան Աբրահամյանը, Յուրա Պողոսյանը ազգային հերոսի կոչումը նվաճել են ռազմի դաշտում` անձնազոհաբար պաշտպանելով մեր անկախությունն ու ազատությունը:
Մոսոն էն բացառիկ կերպարներից է, որի անունը սերտորեն ասոցացվում է անկախության հետ. նա առաջիններից էր, որ 1989-ի մայիսի 28-ին Ազատության հրապարակում բարձրացրեց Հայոց Եռագույնը:
Մոնթեն հուր կրակ էր, որ խորհրդանշում է մեր հերոսամարտում ազգային միասնության գաղափարը:
Թաթուլը՝ «հրացանակիր ուսուցիչը», դարձել է անառիկ Գետաշենի խորհրդանիշը:
Թաթուլի էս լուսանկարը խորհրդանշում է ազատության և ապագայի կապը: Նրա դուստրը չհասցրեց կարգին ճանաչել հորը, բայց նա ու նրա սերնդակիցները Թաթուլի սխրանքի շնորհիվ հնարավորություն ունեցան ապրելու ազատ Հայաստանում:
Հերոսների այս հնգյակին կարող էին միանալ Գեղազնիկ Միքայելյանը (Չաուշ) և Վիտյա Այվազյանը, ովքեր ակտիվ մասնակցություն են ունեցել 88-ի շարժմանը, երկրապահ ջոկատների կազմավորմանը: Այս երկու արժանավոր հայորդիները, սակայն, ընկան 1990-ին՝ հայի դավադիր կրակոցներից:
Կարեն Դեմիրճյանն ու Վազգեն Սարգսյանն իրավամբ ազգային հերոս են և մեր պատմության ամենավառ անհատականությունները: «Կառուցենք և պաշտպանենք»՝ այսպես էր հնչում երկու մեծ հայորդիների ստեղծած դաշինքի կարգախոսը: Հզոր և արժանապատիվ Հայաստանը խորհրդանշող այս երկու այրերը ևս դավադիր փամփուշտների զոհ դարձան:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Վազգեն Առաջին Ամենայն հայոց կաթողիկոսը ազգայինի, հոգևորի և բարոյականության ներդաշնակությունն է, ազգանվեր ու նմանը չունեցող հոգևորական:
Աշխարհահռչակ աստղագետ Վիկտոր Համբարձումյանը, հանրահայտ շանսոնիե Շառլ Ազնավուրը, բարերարներ Ալեք Մանուկյանը և Քըրք Քրքորյանը խորհրդանշում են մեր ու աշխարհի կապը:


Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ
Հ. Գ.- Ազգային հերոսների շարքում նվաստացուցիչ է տեսնել խորհրդային կայսրության վարչապետ Նիկոլայ Ռիժկովի անունը: Անպատվաբեր է հերոսի կոչում տալ մի գործչի, ով եղել է մեր անկախությունը ոչնչացրած կայսրության կարևոր դերակատարը: Ռիժկովի «հերոսացումը» հնարավոր եղավ հայ-ռուսական վասալային հարաբերությունների ձևավորման պատճառով: Արժանապատիվ Հայաստանում մենք նման հերոսներ չենք ունենա:

Դիտվել է՝ 1713

Մեկնաբանություններ