«Մենք կաշխատենք ցանկացած ամերիկացի առաջնորդի հետ, որին կընտրի ամերիկյան ժողովուրդը, և որը պատրաստ կլինի հավասար, փոխադարձ հարգանքով երկխոսության: Դոնալդ Թրամփի վարչակազմի օրոք, չնայած շատ լուրջ պատժամիջոցներին, այդուհանդերձ, երկխոսություն կար, և դա ամեն դեպքում օգտակար էր »,- ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Նյու Յորքում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հանդիպմանը հաջորդած ասուլիսում։               
 

Մոսկվայում կբացվի հետպատերազմյան արվեստի ցուցահանդեսը

Մոսկվայում կբացվի հետպատերազմյան արվեստի ցուցահանդեսը
19.04.2014 | 16:04

Ապրիլի 23-ից մինչև սեպտեմբերի 7-ը Մոսկվայի Գյոթեի ինստիտուտը, արտասահմանյան երկրների հետ կապերի ինստիտուտը և Մոսկվայի ժամանակակից արվեստի թանգարանը կբացեն «Գերմանական արվեստի ուղին 1949 թվականից մինչ օրս» խորագրով ցուցահանդեսը:

Ցուցահանդեսը կընդգրկի Արևմտյան և Արևելյան Գերմանիաների ժամանակակից արվեստի 60 տարվա զարգացման ցուցադրությունը: Այնտեղ կներկայացվեն գեղանկար, գրաֆիկա, լուսանկարչական և վիդեո աշխատանքներ, քանդակներ և ինստալյացիաներ. ամբողջությամբ գրեթե 100 նկարիչների 400 աշխատանքներ: Արտասահմանյան երկրների հետ կապերի Շտուտգարդի ինստիտուտը, որը բացվել է 1917թ., 1949 թվականից զբաղվում է ԳԴՀ-ի արվեստի տարածմամբ ամբողջ աշխարհում և հավաքել է Արևմտյան Գերմանիայի նկարիչների աշխատանքների հսկայական հավաքածու: 1990թ. Բեռլինյան պատի անկումից հետո ԳԴՀ-ի գեղարվեստական ցուցանմուշների ֆոնդը անցավ պետական հսկողության ներքո: Երկու տասնամյակ անց ծնվեց բացառիկ ցուցանմուշները մեկ ցուցահանդեսում ներկայացնելու գաղափարը: Ցուցահանդեսում կներկայացվեն ոչ միայն աշխարհում ճանաչված նկարիչների աշխատանքները (Յոզեֆ Բոյս, Զիգմար Պոլկե, Գերհարդ Ռիխտեր, Անդրեաս Գուրսկի, Բրենդ և Հիլլա Բեխեր, Ռեբեկա Հորն, Նամ Ջուն Պայկ և ուրիշներ), այլև՝ հեղինակների, որոնք, անկախ ստեղծագործությունների մասշտաբից, հայտնի են դարձել իրենց քաղաքական բնույթի ուժով:

Դիտվել է՝ 1846

Մեկնաբանություններ