ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Թուրքերը ոսկին սիրում են նախնական տեսքով

Թուրքերը ոսկին սիրում են նախնական տեսքով
20.02.2014 | 17:05

Ստամբուլում թունել փորելով բյուզանդական ժամանակաշրջանից մնացած շինության ավերակներ հայտնաբերած 4 գանձ որոնողները ձերբակալվել են:
«Միլլիյեթի» կայքը գրել է, որ ոստիկանության տվյալներով նրանք 50 տոննա ոսկի են գտել, հալեցրել և յուրացրել: Նրանց բանկային հաշիվներն ու ունեցվածքը հսկողության տակ են վերցվել: Ոստիկանները հայտնաբերել են գանձ որոնողների փորած թունելը, որտեղ կամարապատ շինության մնացորդներ են եղել: Ենթադրվում է, որ այնտեղից էլ գտել են պատմական արժեք ունեցող գանձերը: Ոստիկանները, սակայն, այնտեղ ոսկու որևէ հետք չեն հայտնաբերել: Հնագետները ենթադրում են, որ գանձ որոնողները գտել են Բյուզանդական կայսրության կորսված գանձերը: Պատմաբանները նշում են, որ այդ տարածքում եղել է Բյուզանդական կայսրության ամառանոցը, սակայն հավանական չեն համարում, որ այնտեղ այդքան շատ ոսկի է պահվել:

Դիտվել է՝ 1387

Մեկնաբանություններ