ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Լիվոռնոյի Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին

Լիվոռնոյի Սբ. Գրիգոր  Լուսավորիչ եկեղեցին
14.02.2014 | 11:05

Պատմականորեն առնված մերն է այն ամենը, որ հայը տվել է աշխարհին: Մեր ստեղծածը պատմության որ դարում էլ և Երկրագնդի որ կետի վրա էլ լինի` կմնա սեփականությունը հայ ոգու... Հայ մտքի և բազկի գործերը Հայաստանից դուրս կմնան իբրև հոգևոր գաղութներ: Այո, մարդկային սփյուռքից զատ` մենք ունենք նաև մեր ստեղծած արժեքների սփյուռքը:


Գ. ՆԺԴԵՀ


Կառուցվել է Իտալիայի Տոսկանա մարզի Լիվոռնո «ազատ նավահանգստում», 120 հայ վաճառականների ֆինանսական հանգանակությամբ: Օծվել է 1714-ին: Հռոմի թույլտվությունն ստանալու և շինարարությունն ավարտին հասցնելու համար պարտական ենք Աստվածատուր Օղլանքեշիշյանին (դե Մաթուս), որը սերում էր Աղվանից Թեոդորոս Օղլանքեշիշյան իշխանական տոհմից և որը Լիվոռնո էր ժամանել որպես նորջուղայեցի Խոջա Մինասենց առևտրային տան գործակալ, ապա ինքնուրույն գործել: Հանգանակության գումարը կազմել է 3245 պեցցա, իսկ նա իր քսակից տրամադրել է 53032 պեցցա: Սակայն եկեղեցու բարերարը Աստծո տաճարն ավարտուն տեսքով չի տեսել. 1709 թ. սեպտեմբերի 13-ին, ֆինանսական զեղծումները քողարկելու նպատակով, նրան սպանել է Բեժան անունով վրացի ծառայողը, որին դե Մաթուսը փրկագնել էր ստրկությունից:
Հռոմի պապը խիստ բարձր է գնահատել Աստվածատուր Օղլանքեշիշյանի ավանդը քրիստոնեական հավատքը տարածելու գործում` նրան արժանացնելով Հռոմի քաղաքացու, Լաթերանյան կոմսի և Ոսկե խաչի ասպետի կոչումների:

Խաչատուր ԴԱԴԱՅԱՆ

Դիտվել է՝ 2132

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ