ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Ցեղասպանությանը նվիրված համերգ` Գերմանիայում

Ցեղասպանությանը նվիրված համերգ` Գերմանիայում
13.02.2014 | 17:26

Դուդուկահար Գևորգ Դաբաղյանը ապրիլի 20-30-ին, Ցեղասպանության 99-րդ տարելիցի կապակցությամբ, համերգներով հանդես կգա Գերմանիայում:

irates.am-ի հետ զրույցում Գևորգ Դաբաղյանն ասաց, որ Գերմանիայի հինգ քաղաքների մեծ եկեղեցիներում հնչելու են Կոմիտաս, Մակար Եկմալյան, հայ հոգևոր երաժշտություն` երգեհոնի նվագակցությամբ: Համերգային ծրագիրը նախաձեռնել են գերմանացիները, ինչը, երաժշտի խոսքով, իր համար նորություն չէ։ «Նման ծրագրեր հաճախ են կազմակերպվում: Նրանք դատապարտում են ցեղասպանությունը: Կա մի զանգգված, որ շատ լավ գիտի Հայաստանի, հայ պատմության մասին ոչ միայն Գերմանիայում, այլև ամբողջ աշխարհում: Իհարկե, հակառակն էլ կա»,- ընդգծեց երաժիշտը:
Նշենք, որ այս տարի Սոչիում անցկացվող օլիմպիադայի շրջանակում անցկացվող Արվեստի ձմեռային 7-րդ միջազգային փառատոնի փակմանը` փետրվարի 20-ին, հնչելու է հայկական դուդուկը:

Ռուս երաժիշտ Յուրի Բաշմետի հրավերով դուդուկահար Գևորգ Դաբաղյանը փետրվարի 18-ին Ձմեռային թատրոնի բեմում կնվագի Կոմիտասի ու Վաչե Շարաֆյանի ստեղծագործություններից մի քանիսը: Ելույթը կտևի մոտ 15 րոպե:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Հ.Գ.- Փետրվարի 21-ին «Իրատես de facto»-ի «Եվ ոչ միայն մշակույթ» խորագրի հյուրն է Գևորգ Դաբաղյանը:

Դիտվել է՝ 1598

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ