ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 
  • Կայսերական նամակներ

    Կայսերական նամակներ

    11.12.2013| 12:33
    Ժնևում կայացած աճուրդում վաճառվել են ռուս կայսր Նիկոլայ 1-ի դստերը՝ Օլգային հասցեագրված նամակները, ով ստացել է Վյուրտեմբերգյան արքայադստեր տիտղոսը և ամուսնությունից հետո ապրել Գերմանիայում:
  • Թութանհամոնի քույրը գտնվեց

    Թութանհամոնի քույրը գտնվեց

    09.12.2013| 15:29
    Եգիպտոսի ոստիկանությունը հայտնաբերել է Թութանհամոն փարավոնի քրոջ արձանը, որը գողացվել էր Մալավիի թանգարանից օգոստոսին անկարգությունների ընթացքում, երբ նախագահ Մուհամմեդ Մուրսիի կողմնակիցները հարձակումներ էին գործում թանգարանների, քրիստոնեական տաճարների և ոստիկանական բաժանմունքների վրա:
  • Ընդունիր ուրիշի  վիշտը, ինչպես քոնը

    Ընդունիր ուրիշի վիշտը, ինչպես քոնը

    06.12.2013| 11:29
    1989 թվականի դեկտեմբերի 7-ի առավոտյան ժամը 9-ին բժշկական ինստիտուտի առաջին կուրսի ուսանողուհի աղջկաս հետ Լենինականի գերեզմանոցում էինք: Սեփական ջերմոցում աճեցրած հինգ հարյուր մեխակները իմ ձեռքերի վրայից աղջիկս վերցնում և դնում էր… Գերեզմանոցի թարմ շիրիմները տարբերվում էին հներից ոչ միայն իրենց արտաքին տեսքով, այլև 1988 թվի գրությամբ: Գերեզմանոցում բոլորը լուռ խնկարկում էին իրենց հանգուցյալների հիշատակը: Երբ վերջին ծաղիկը աղջիկս դրեց մի մանկան գերեզմանին, ինձ մոտեցավ մի տեղացի և ասաց. -Երևում է, դուք տեղացի չեք, երևի բարեկամ էլ չունեք, բայց ծաղիկ եք դնում բոլոր թարմ շիրիմներին:
  • Նրա զենքը միայն գրիչն էր

    Նրա զենքը միայն գրիչն էր

    03.12.2013| 11:59
    Ո՞վ էր Գրիգոր Ջանշյանը, այն հայը, որն ապրեց հայրենիքից հեռու, բայց իր կարճատև կյանքի տարիներն անձնուրացորեն նվիրեց իր ժողովրդին: Ծնվել է Թիֆլիսում` 1851 թ. մայիսի 17-ին, հայկական բազմանդամ ընտանիքում: Հայրը` Ավետիք Գլաչիխը, զբաղվում էր պարսկական գորգերի առևտրով` հազիվ ապահովելով մեծ ընտանիքի հոգսերը (նրա խնամքի ներքո էին նաև զարմուհու երկու որբերը): Մայրը` Կեկելան (Կիկիլիա), ծագումով հին թիֆլիսաբնակ էր և հայտնի էր արտակարգ գեղեցկությամբ, բարությամբ, առատաձեռնությամբ ու կենսուրախ բնավորությամբ: Նրա մահը (1884 թ.) մեծ վիշտ է պատճառել մերձավորներին, իսկ մինչ այդ մահացել էր ամուսինը: Գրիգորը սկզբնական կրթությունը ստացել է տեղի, այնուհետև` հայկական ծխական դպրոցում:
  • Հետսելջուկյան դարաշրջանի իրադարձությունները և «Սասունցի Դավիթ» էպոսը

    Հետսելջուկյան դարաշրջանի իրադարձությունները և «Սասունցի Դավիթ» էպոսը

    30.11.2013| 16:42
    Օրերս լույս տեսավ հայ ականավոր պատմաբան Հարություն Թուրշյանի (1900-1978) «Հետսելջուկյան դարաշրջանի իրադարձությունները և «Սասունցի Դավիթ» էպոսը» մենագրությունը (կազմեց և պատրաստեց հրատարակության՝ Հ. Տ. Մարության, Երևան, Հեղինակային հրատ., 2013, 292 էջ), որը պատրաստ էր տպագրության դեռևս 1958թ.։
  • «Իսկ ո՞ւր են  իմ ընկերները»

    «Իսկ ո՞ւր են իմ ընկերները»

    29.11.2013| 11:39
    ՀՀ Ազգային հերոս, Արցախի հերոս ՄՈՆԹԵ ՄԵԼՔՈՆՅԱՆԸ նոյեմբերի 25-ին կդառնար 56 տարեկան: Այս տարելիցի առթիվ Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում մեր ազգի նվիրյալ նահատակի հիշատակը ոգեկոչելու էին հավաքվել հայ մշակույթի ամենապայծառ դեմքերն ու Մոնթեի անմահությունն իրենց հոգում փայփայող հայ հասարակությունը:
  • Ազգօգուտ գործուք անմահ ի մահուան

    Ազգօգուտ գործուք անմահ ի մահուան

    29.11.2013| 11:01
    Եթե մեր ժողովրդի բարեգործության պատմությունը համեմատենք հայոց աշխարհի լեռների հետ, ապա կարող ենք ասել, որ գոյություն ունեն Մեծ ու Փոքր Մասիսների նման երկու գագաթներ: Մեծը Ալեքսանդր Մանթաշյանցն է, Փոքրը՝ պոլսահայոց անզուգական բարերար Հարություն Պեզճյանը: Այս անգամ կպատմենք մեծ Փոքրի մասին:
  • Ինչպես կառուցվեց Աստծո տունը

    Ինչպես կառուցվեց Աստծո տունը

    29.11.2013| 11:01
    1826 թ. հուլիսի 8-ին Կ. Պոլսում սարսափելի հրդեհից հետո, երբ մոխրակույտի վերածվեց նաև փայտաշեն հայոց Մայր եկեղեցին՝ Գում-Գաբու թաղամասում, և հավատավոր ժողովուրդը զրկվեց հոգևոր պատվարից, այդ օրվանից պատրիարքի, ամիրաների, մտավորականների, հասարակ մարդկանց միակ փափագն էր այրված եկեղեցու տեղում Աստծո նոր, քարակերտ տաճար կառուցելը: Սակայն
  • «Հայաստանն իրավունք ունի Նոյի երկիր կոչվելու»

    «Հայաստանն իրավունք ունի Նոյի երկիր կոչվելու»

    29.11.2013| 11:01
    Մեր զրուցակիցն է «Նոյյան տապան քաղաքը Հայաստանում» նախագծի հեղինակ ՎՐԵԺ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ:
  • Եվ խմելու էին 2 հազար լիտր գինի  

    Եվ խմելու էին 2 հազար լիտր գինի  

    25.11.2013| 18:53
    Հայֆայի համալսարանի հնագետները մի քանի տարվա պեղումներից հետո գտել են խնջույքների սրահը և գինու մառանը՝ 40 սափորներով, որոնցում պահվել է 2000 լիտր գինի: Գինին պատրաստվել է մ.թ.ա. 18-րդ դարում և, իհարկե, ապրանքային տեսք չունի` չորացել է: