-
25.02.2014|
13:49
«Ազատ Ֆորում» նոր ծրագիրը ներկայացնում է կարճաժամկետ հրապարակային դասախոսությունների ու սեմինարների շարք, որն ասպարեզ կստեղծի քննարկելու պատմության և հասարակական կյանքի կապը։ Կքննարկվեն հետևյալ հարցադրումները. «Պատմաբանն ինչպե՞ս է գրում պատմությունը», «Ընթերցողը ինչպե՞ս է ընթերցում պատմությունը», «Հասարակական գործիչը ինչպե՞ս է օգտագործում պատմությունը»։
-
25.02.2014|
11:19
ՏԵՂԵԿԱՆՔ 1 - Բաքու: «Վանի Արարատյան թագավորության տիրակալ Արգիշտի Բ-ն (մ.թ.ա. 713-685 թթ. ) հաջողությամբ հասել է ընդհուպ մինչև Կասպից ծովի արևմտյան ափերին հարող շրջանները» (ՀԺՊ, 1971 թ., հ. 1, էջ 332): Հենց այդ ժամանակ էլ Արգիշտի Բ-ն, հետևելով իր նույնանուն պապին, որ Արարատյան դաշտում հիմնադրեց Էրեբունի և Արգիշտիխինիլի քաղաքները, ինքն էլ Կասպից ծովի արևմտյան ափին ստեղծեց Բագուն ու Մարդականը` բնիկ հայերեն բառերով անվանակոչված տեղանուններ: Թե հազարամյակների ընթացքում ինչ ճանապարհ են անցել այդ բնակավայրերը, հայտնի չէ:
-
22.02.2014|
23:22
Mercer միջազգային վարկանիշային ընկերությունը հրապարակել է աշխարհի քաղաքների ամենամյա վարկանիշային աղյուսակը, որտեղ քաղաքները դասակարգվում են ըստ կյանքի որակի: Գնահատվել են 223 քաղաքներ:
-
21.02.2014|
10:34
Տասը տարի առաջ՝ 2003 թ. դեկտեմբերի 11-ին, մահկանացուն կնքեց իտալական ռազմական օդուժի և տիեզերագիտության խոշորագույն մասնագետ, 80-ամյա գեներալ, պրոֆեսոր ՏԻԳՐԱՆ ՄԻԳԵԼԵ ՇԻՐԻՆՅԱՆԸ (ՍԻՐԻՆՅԱՆ):
-
20.02.2014|
17:05
Ստամբուլում թունել փորելով բյուզանդական ժամանակաշրջանից մնացած շինության ավերակներ հայտնաբերած 4 գանձ որոնողները ձերբակալվել են:
-
20.02.2014|
14:45
«Փյունիկ» հիմնադրամը և «Ոսկե ծիրան» կինոյի զարգացման հիմնադրամը հայտարարում են Հայոց Ցեղասպանության թեմայով 4-ից 6 րոպե տևողությամբ խաղարկային և վավերագրական ֆիլմերի սցենարական մրցույթ՝ նվիրված Մեծ Եղեռնի հարյուրամյա տարելիցին:
-
18.02.2014|
11:07
Դուռեն չկարողացավ մատներով հողը փորել և միայն խճերով շտապ ծածկեց սովից հենց նոր մահացած աղջկա դիակը: Մի մազափունջ հասցրեց կտրել ու գրպանում պահել: ՈՒզում էր երկնքին նայել ու էլի փառք տալ, որ գերդաստանի քառասուն հոգուց գոնե տղան փրկվել է, բայց օդում աչքերը սառեցին։ Ձորաբերանով դեպի իրեն էին արշավում մի քանի ասկյար: Դուռեն տղային շտապ թաքցրեց մացառուտում, թաշկինակը մտցրեց բերանը, որ ձայն չհանի: Հետո սկսեց ավելի դանդաղ քայլել, իբր չի նկատել ասկյարներին:
-
15.02.2014|
17:03
Բրիտանացի գիտնականները Անգլիայի արևելքում հայտնաբերել են մոլորակի ամենահին բնակչի ոտքերի հետքերը:
Նրանց հաշվարկով, հետքերը 800 հազար տարի վաղեմություն ունեցող հետքեր են: Այս մասին ասվում է Բրիտանական թանգարանի հայտարարության մեջ:
-
14.02.2014|
11:05
Կառուցվել է Իտալիայի Տոսկանա մարզի Լիվոռնո «ազատ նավահանգստում», 120 հայ վաճառականների ֆինանսական հանգանակությամբ: Օծվել է 1714-ին: Հռոմի թույլտվությունն ստանալու և շինարարությունն ավարտին հասցնելու համար պարտական ենք Աստվածատուր Օղլանքեշիշյանին (դե Մաթուս), որը սերում էր Աղվանից Թեոդորոս Օղլանքեշիշյան իշխանական տոհմից և որը Լիվոռնո էր ժամանել որպես նորջուղայեցի Խոջա Մինասենց առևտրային տան գործակալ, ապա ինքնուրույն գործել: Հանգանակության գումարը կազմել է 3245 պեցցա, իսկ նա իր քսակից տրամադրել է 53032 պեցցա:
-
14.02.2014|
11:02
ԹԱԳՈՒՀԻ-ՆՈՅԵՄԻ ՊԵՏՐՈՍԻ ԹՈԽՄԱՆՈՖ-ԼԱԹԻՖԸ (1864-1924) կրթությունն ստացել էր Կահիրեի հռոմեադավան կաթոլիկների Անարատ հղության դպրոցում: Պետական պաշտոնյա, երկրաչափ հորից ժառանգած բերրի հողային կալվածքը, որ գտնվում էր Մերքեզ Աբու Հոմսի շրջանի Բատուրես գյուղում, 1917 թ. սեպտեմբերի 30-ի կտակով նա նվիրաբերեց Ազգային առաջնորդարանին: Նույն կտակով նվիրեց նաև Կահիրեի Ղասր-էլ-Այնի փողոցում գտնվող 400 քմ տարածքը, պայմանով, որ իր 1000 եգիպտոսյան ֆունտ պարտքը վճարվի, իրեն ցկյանս հատկացվի 20 ֆունտ, իսկ հողատարածքի բերքից ստացված եկամտով այդ տարածքում շահութաբեր շենք կառուցվի: 1923 թ. 4000 ֆունտով երկհարկանի շենքը կառուցվեց՝ տարեկան բերելով 300 ֆունտ եկամուտ: