-
24.04.2014|
18:19
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցի կապակցությամբ աշխատակազմի սոցիալական ապահովության վարչության կողմից այցելելություններ են կազմակերպվել և համապատասխան աջակցություն է տրամադրել Ցեղասպանությունը վերապրած երևանաբնակներին:
-
24.04.2014|
13:57
Երևանի պետական համալսարանը Հայոց մեծ եղեռնի 100-ամյա տարելիցին ընդառաջ նախաձեռնել է երախտիքի ծառուղու հիմնում, որտեղ կտեղադրվեն 20-րդ դարի սկզբի մեծագույն ողբերգությունը հասարակական լայն շրջանակներում քննադատած, բողոքի ու կարեկցանքի խոսքեր արտահայտած, ինչպես նաև հայության մի ստվար հատվածին մահվան ճիրաններից փրկած ու բազմապիսի օգնություն ցուցաբերած օտարազգի հայտնի գործիչների կիսանդրիները:
-
24.04.2014|
13:35
«Վարչապետ Էրդողանը 1915թ.-ին սպանված հայերի թոռներին պաշտոնական մակարդակով, ցավակցություններ է հղել։ Սա երկրի պատմության մեջ աննախադեպ է»:
-
24.04.2014|
13:31
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն ուղերձ է հղել Ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ.
-
24.04.2014|
12:52
Այսօր Հանրային հեռուստատեսության եթերում ժամը 19:25-ին կցուցադրվի Քարլա Կարապետյանի` «Ճչացողները» ֆիլմը:
-
24.04.2014|
12:47
Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունը «Metro Goldwyn Mayer» ընկերությունից գնել է Անրի Վերնոյի «Մայրիկ», «Պարադի փողոց 588 տուն», այլ ընկերություններից՝ «Արտույտների ագարակը», Քարլա Կարապետյանի «Ճչացողները» և Մայք Դեվիթի «Պատերազմից ավելի վատ» ֆիլմերի հեռուստատեսային հեռարձակման բացառիկ իրավունքները:
-
23.04.2014|
16:25
Հայոց ցեղասպանության100-րդ տարելիցին ընդառաջ ՀՀԿ երիտասարդական կազմակերպության (ԵԿ) անդամները տեսահոլովակ են պատրաստել, որտեղ շնորհակալություն են հայտնում այն երկրներին, որոնք ճանաչել են Հայոց ցեղասպանությունը:
-
22.04.2014|
13:23
Հայաստանի երիտասարդական հիմնադրամը բոլոր ուսանողական, երիտասարդական, քաղաքական, հասարակական կազմակերպություններին կոչ է անում միանալ Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցի կապակցությամբ ՀՅԴ երիտասարդական և ուսանողական միությունների արդեն ավանդական դարձած ջահերով երթին դեպի Ծիծեռնակաբերդ:
-
22.04.2014|
12:20
Հայաստանի երիտասարդական հիմնադրամը, ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների բաժինը, «Վարդանանք» ռազմահայրենասիրական ակումբը, ԵՊՀ ուսանողական գիտական ընկերությունը և ԵՊՀ ուսանողական խորհուրդն ապրիլի 25-27-ը Շահումյանի շրջանի Եղեգնուտ գյուղում և Սրխավենդի Պետրոս Ղևոնդյանի անվան զորամասում կկազմակերպեն Արցախի հերոս Պետրոս Ղևոնդյանին նվիրված հուշ-ցերեկույթ։ Ստեփանակերտում կանցկացվի նաև զինադադարի 20-ամյակի նվիրված գիտաժողով:
-
22.04.2014|
12:03
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը ներկա կգտնվի Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցի պաշտոնական արարողությանը՝ ապրիլի 24-ի երեկոյան, Փարիզի Կանադա հրապարակում՝ Կոմիտասի արձանի առջև: