07.10.2014|
00:14
Հայաստանի հնագույն մայրաքաղաքներից մեկը, որն այս օրերին անկասկած գավառական մի փոշոտ կենտրոն է, իր կյանքի բարդագույն շրջանն է թևակոխել։ Եվ շրջանն այդ կարծես փակվում է երբևէ չբացվելու դաժան հեռանկարով։ Անսքող է ամեն բան, իրականացվում է օրը ցերեկով, և ենթադրելի է, որ այս ամենի հենքում մեր պետականությանն ու հանրությանն ուղղված մարտահրավերն է։