Ամերիկյան ֆինանսների նախարարության դեսանտը, որը շրջել է նախկին ԽՍՀՄ երկրներում, բանկիրներին համոզել է խստացնել ռուսների դեմ պատժամիջոցները։ Հետևելով Ղրղզստանի տասնյակ բանկերին, որոնք դադարեցրել են ռուբլով գործարքները «Ավելի արագ վճարումների համակարգի» միջոցով, ղազախ բանկիրները գործի են անցել:                
 

Թեհրանը ընդլայնում է հարևանությունը

Թեհրանը ընդլայնում է հարևանությունը
16.07.2012 | 11:12

Իրանական Fars լրատվական գործակալությունը հաղորդում է, որ ազատ առևտրի գոտու հարցերով պաշտոնատար Սադեք Նաջաֆին և Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը ստորագրել են փոխըմբռնման հուշագիր ներդրումային, առևտրի և բնապահպանական ոլորտներում համագործակցության վերաբերյալ: Հուշագրի համաձայն` Իրան-Հայաստան ազատ առևտրի գոտին կհաստատվի «Արաս» ազատ առևտրի գոտուց և Սյունիքի մարզից միացյալ ներդրումների համար, Նորդուզի սահմանին միացյալ սահմանային շուկա կստեղծվի: Ազատ առևտրի կենտրոնների ստեղծումով Թեհրանն ընդլայնում է տնտեսական կապերը հարևանների հետ, նման գոտիների արտահանումները ուղղվում են Ադրբեջան, Գերմանիա, Հայաստան, Թուրքիա, Ռուսաստան, Իրաք, Վրաստան, Նախիջևան:

Դիտվել է՝ 1678

Մեկնաբանություններ