ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը ելույթ է ունեցել Օվալաձև աշխատասենյակում՝ բացատրելու իր պատմական որոշումը՝ դուրս գալ 2024 թվականի ընտրություններից և ջահը փոխանցել Քամալա Հարիսին: «Առաջընթացի լավագույն ճանապարհը էստաֆետը նոր սերնդին փոխանցելն է: Սա մեր ազգը համախմբելու լավագույն միջոցն է։ Ես խորապես հարգում եմ այս պաշտոնը, բայց ավելի շատ ես սիրում եմ իմ երկիրը»,- ընդգծել է Բայդենը։               
 

Ավստրալիայի տնտեսությունն անսպասելի աճ է գրանցել

Ավստրալիայի տնտեսությունն անսպասելի աճ է գրանցել
06.06.2012 | 05:08

2012 թ. առաջին չորս ամիսներին Ավստրալիայի տնտեսությունը կանխատեսվածից մեծ աճ է գրանցել: Այդ մասին հաղորդում է BBC-ն: Երկրի համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) նախորդ երեք ամիսներին կազմել է 1,3 տոկոս, մինչդեռ մասնագետները կանխատեսել էին 0,5 տոկոս: 2011 թ. առաջին չորս ամիսների համեմատ` Ավստրալիայի տնտեսությունն աճել է 4,3 տոկոսով:
Մասնագետները մտավախություն ունեին, որ համաշխարհային տնտեսության աճի դանդաղ տեմպերը բացասաբար կանդրադառնան Ավստրալիայի ցուցիչների վրա: Ավստրալիայի տնտեսության լոկոմոտիվը լեռնարդյունաբերությունն է: Սակայն վիճակագրական փաստերը ցույց են տվել, որ վերջին ամիսներին տնտեսության որոշ ճյուղեր նույնպես ՀՆԱ-ի համար նույնքան աճ են ապահովել, որքան լեռնարդյունահանող հատվածը:

Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 3243

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ