17.02.2015|
22:39
Որքան մոտենում է Արցախյան շարժման հերթական տարելիցը, այնքան ժամանակները սկսում են նմանվել: Հիշում եք, չէ՞, 1988-ից սկսած համարյա մի տասնամյակ նամակագրության մեր ազգային համաճարակը՝ գրում էին, բոլորը բոլորին գրում էին, օրվա մեջ տասն անգամ հանդիպում էին, գնում էին տուն՝ միմյանց նամակ գրելու: