-
23.08.2024|
10:40
Արմեն Աշոտյանն արդեն 1,2 տարի է անազատության մեջ է: Հայաստանում քիչ մարդ կգտնես, ով Արմենին քաղաքական բանտարկյալ չի համարում:
-
22.08.2024|
16:01
«Էկո-մեդիա» լրագրողական ցանցի համահիմնադիր Նարինե Կիրակոսյանն ահազանգում է, որ Երևանում օդի՝ փոշով աղտոտվածության ցուցանիշը, ինչպես նաև ծծմբային գազի պարունակությունը գերազանցում է թույլատրելի չափը: Մինչդեռ ըստ նրա՝ պատկան մարմինները կանխարգելիչ գործողություններ չեն ձեռնարկում աղտոտվածության մակարդակը նվազեցնելու կամ էլ ձեռնարկած միջոցները բավարար չեն եղած խնդիրները վերացնելու համար: Նրա խոսքով՝ Երևանում ապրելը էկոլոգիական տեսանկյունից վտանգավոր է առողջության համար։
-
22.08.2024|
11:03
44-օրյա պատերազմի օրերին պաշտպանության նախարարի կարգավիճակում գտնվող Դավիթ Տոնոյանը, ով մինչև վերջերս` շուրջ 3 տարի, կալանքի տակ էր, հորդորել է ԶԼՄ-ներին, որպեսզի նաև նրանց ճնշման ներքո, դատավարությունն իրականացնեն բաց ռեժիմով:
-
17.08.2024|
13:14
Հնարավոր հարյուրավոր կամ հազարավոր զոհերի, մարդկանց առողջությանը և Հայաստանի տնտեսությանը հասցված ահռելի վնասի դեպքում, ինչպես դա եղավ մեր երկրում կորոնավիրուսային հիվանդության մեծ տարածվածության ժամանակ, պատասխանատուն դարձյալ Նիկոլն է լինելու իր ոհմակի հետ միասին՝ իրենց հանցավոր անգործությամբ, բնակչության վարակվածությամբ հայտնի պետություններից օտարերկրացիների մուտքը չարգելելով կամ չսահմանափակելով:
-
17.08.2024|
11:02
Շրջակա միջավայրի նախարարությունը և Երևանի քաղաքապետարանը հանցավոր անգործություն են դրսևորում․ օդի աղտոտվածությունը մայրաքաղաքում ծծմբի երկօքսիդով (SO2) գերազանցել է բոլոր թույլատրելի սահմանները, իսկ կոնկրետ գործողություններ չեն արվում։
-
17.08.2024|
08:23
«Բնապահպանի տուն» ՀԿ-ն, այլ բնապահպաններ պարբերաբար ահազանգում են «Դիլիջան ազգային պարկում» կատարվող ծառահատումների մասին։
-
16.08.2024|
14:27
Օրենքը սահմանում է, որ անձին ձերբակալելուց հետո, առավելագունը 6 ժամ անց, նրան պետք է հանձնվի ձերբակալման կամ ձերբակալումից ազատման որոշում։
-
16.08.2024|
12:19
Բացումը՝ երեքշաբթի օրը, ժամը 13:00-ին, հրավիրում եմ բոլոր ցանկացողներին: Այս գրառումը համարեք պաշտոնական հրավեր:
Երկար քննարկում էինք, թե ո՞վ կարող է օգտվել: Նախ ասեմ, որ տարածքը աշխատելու է 2 ֆորմատով...
-
07.08.2024|
07:13
Կիրանց գյուղում շրջանառվող լուրերի համաձայն՝ սահմանազատման անվան տակ Ադրբեջանին հանձնված տանտիրոջը, որպես փոխհատուցում, տրվել է 140 հազար դոլարին համարժեք դրամ, վագոն-տնակի տիրոջը՝ 50 հազար դոլարին համարժեք գումար։
-
06.08.2024|
14:00
Նիկոլ Փաշինյանի աչքին գյուղացու ծառի 2 տանձը որպես եկամուտ երևում է, իսկ պաշտոնյաներին բաժանած տասնյակ միլիարդավոր դրամները՝ ոչ...