Մի մարդ հանցանք ՝է գործում: Նրան բռնում ու բերում են թագավորի մոտ՝ դատի: Նրա արարքի համար մահապատիժ էր նախատեսված, բայց թագավորն առաջարկում է նրան ինքնուրույն ընտրել իր ճակատագիրը՝ կա՛մ կախաղան հանվել, կա՛մ հայտնվել մեծ սև, ահասարսուռ երկաթյա դռնից այն կողմ:
Երևանյան մի պրոբլեմ կա, որը գնալով մտահոգիչ է դառնում: Խոսքը փողոցները, մայթերը օրերով, ամիսներով, տարիներով վաճառվող, անսարք, մետաղի ջարդոն դարձած ավտոմեքենաների կայանատեղի դարձնելն է, լինի դա վճարովի, թե անվճար:
Հայաստանում այլևս ոչնչի վրա զարմանալ չի կարելի:
Իշխանության, պետական ծառայության նշաձողն այնքան է ընկել, որ վարչապետը խոհրդարանական ամբիոնից կարող է «արա»-ով դիմել պատգամավորներին, այդ «արա»-ներն էլ ժպիտով պատասխանում են վարչապետին, իսկ լրագրողներին տված հարցազրույցներում բացահայտում են իրենց խիստ «ցիվիլ» կերպարը:
Հայաստանի իշխող կուսակցության ներկայացուցիչները սկսել են տրտնջալ Արցախի հարցում ԵԽԽՎ-ի որդեգրած պահվածքի կապակցությամբ: Տրտունջը, մասնավորապես, պայմանավորված է այն հանգամանքով, որ ԵԽԽՎ-ն որոշել է զեկույց պատրաստել Արցախի և «ադրբեջանական մնացյալ օկուպացված տարածքների» վերաբերյալ:
Հոկտեմբերի 10-ին Ազատության հրապարակում սպասվում է «եռյակի» հանրահավաքը: Փորձենք վերլուծել, թե ինչ քայլեր կարելի է ակնկալել երեք կուսակցությունների միասնական գործունեությունից, ինչպես նաև անդրանադռնանք հասարակական կարծիքներին և տրամադրություններին:
Վերջին շրջանում անչափ ու անհարկի շատացել են ծեծի միջոցով մարդկանց սպանելու դեպքերը: Գործնականում ի՞նչ է նշանակում անզեն կռվի արդյունքում մարդ սպանելը՝ միայն այն, որ գերակշռող քանակով և «ոչխարի հոտի» բնազդով ոմանք շարունակում են մահացու հարվածներ հասցնել արդեն գետնին ընկած ու ակնհայտ անօգնական մարդկանց:
Փարիզի Նորաձևության շաբաթի շրջանակներում կայացել է Christian Dior նորաձևության տան գարուն-ամառ հավաքածուի ցուցադրությունը, գրում է Spletnik.ru-ն: Ոճային կերպարի համար հիմնական գույներ են ծառայել սևն ու սպիտակը, շոուն ներկայացրել է նաև գունային համարձակ համադրումներ:
Մարդ ամաչում էլ է ասի, որ մի ժամանակ ինքն էլ է լրագրող եղել: Որ լրատվական կայքը բացեցի, տեսա՝ գրում են. «Տնտեսվարողները բողոքում են օրենքի փոփոխության դեմ, քանի որ նրանց պնդմամբ՝ նոր օրենքով իրենց շահույթը կպակասի, աշխատանքում հավելյալ բարդություններ կառաջանան»:
Այդպես էլ այսօր չտեսա փողոցում մի հայ, ով ժպտում էր՝ սիրով, անկեղծ, հպարտ, գնահատված: Հերն էլ անիծած, կարևորը այժմ Հանրապետության հրապարակում երգչիստները ծվծվում են՝ սերս առան տարան, ես էս ինչ օրն ընկա...
«Անկախության» առաջին օրը քսաներեք տարի առաջ դիմավորեցինք զուռնա-դհոլով ու ոչխար մատաղ անելով, առանց ըմբռնելու, որ իրական անկախությունը երգուպար չէ, ոչ էլ զոհաբերումի մեկանգամյա ծես: Հետո պիտի հասկանայինք, որ ճշմարիտ հավատի ու ինքնազոհաբերման փշոտ ճանապարհ ունենք անցնելու՝ իշխանավորից մինչև մենք: