Մերձավոր Արևելքում ստեղծված պայթյունավտանգ իրավիճակին անդրադառնալով՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է. «Իրան-Իսրայել ուղու վրա ամեն ինչ չափազանց լարված է։ Այս անվերջանալի հարվածների փոխանակումը պետք է դադարեցվի։ Անհրաժեշտ է գտնել իրավիճակի կարգավորման այնպիսի ուղիներ, որոնք երկու կողմերին էլ կբավարարեն: Հարցի պատասխանը միշտ փոխզիջումների որոնման մեջ է, որոնք հնարավոր են տվյալ իրավիճակում, որքան էլ դա դժվար լինի»:               
 

Զգուշացեք, Նիկոլը թիկունքից է հարվածելու

Զգուշացեք, Նիկոլը թիկունքից է հարվածելու
18.10.2024 | 15:35

Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանն ասում է, թե Հարավային Կովկասի երկրները պետք է ինքնուրույն լուծեն սեփական խնդիրները, ոչ թե սպասեն «հեգեմոնիստի» գալուն: Սա ավելի շուտ ծխածածկույթ է Թուրքիայի հեգեմոնիստական նպատակների համար, ոչ թե ազնիվ խոստովանություն կամ ցանկություն:

Հիմա տարածաշրջանում մի հեգեմոն կա՝ Ռուսաստանը: Իրանը որոշակի փորձեր է կատարում՝ հեգեմոնիա ձեռք բերելու համար, իսկ Թուրքիան, Նիկոլ Փաշինյանի ու Ալիևի համատեղ ջանքերով, դեռևս 44-օրյա պատերազմի օրերից տարածաշրջանում ֆիզիկական ներկայություն ունի և առիթը բաց չի թողնելու՝ ֆիզիկական ներկայությունը քաղաքական հեգեմոնիայի վերածելու:

Հիմա, երբ Ստամբուլում ընթանում է «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների հանդիպումը, դրա համար լավագույն առիթն է: Նիկոլն ու Ալիևը դեմ չեն, բայց Ալիևը նաև Ռուսաստանից քաղաքական և տնտեսական ահռելի սպասելիքներ ունի և գուցե բացահայտ չաջակցի Թուրքիայի հեգեմոնությանը: Այլ է Փաշինյանի ակնկալիքը: Ինքը դեռ Արևմուտքի պարադիգմի մեջ է՝ տարածաշրջանից Ռուսաստանին հեռացնելու համար, և Թուրքիայի առջև «հեգեմոնիստի» դարպասները բացելու պարտականությունը կարող է դրվել հենց նրա վրա: Թուրքիան դրա համար պատրաստ է տնտեսական օժանդակություն ցուցաբերել Հայաստանին, ինչպես տարիներ առաջ դա արեց Վրաստանում՝ այդ երկիրը տնտեսապես փաստացի գաղութացնելու հեռանկարով: Պատահական չէ, որ Վրաստանը չի մասնակցում այդ ձևաչափին, թեև տիտղոսապես դրա մասն է: Թուրքիայի տնտեսական էքսպանսիային, որն անխուսափելիորեն բերելու է Հայաստանի գաղութացմանն ու սուվերենության մնացորդների վերջնական կորստին, խանգարում է բացառապես Ռուսաստանը՝ Հայաստանում իր 102-րդ ռազմաբազայի առկայությամբ: Թե ինչպե՞ս իրեն կդրսևորի Լավրովը, դրանով էլ պայմանավորված կլինի այսօրվա հանդիպման հեռանկարային արդյունքը: Փաստացի՝ Ստամբուլում Ռուսաստանը գործելու է հա´մ Թուրքիայի, հա´մ Հայաստանի դեմ, որպեսզի պահպանի իր հեգեմոնիան: Թուրքիայի դեպքում բանը հեշտ է, այ, Նիկոլի (տվյալ դեպքում նրան ներկայացնում է Արարատ Միրզոյանը) պարագայում դա շատ դժվար ու անկանխատեսելի է, ինքը կարող է մասնակցել քննարկումներին, ելույթ ունենալ, բայց չստորագրել հայտարարությունը, ինչպես եղավ ՀԱՊԿ-ի ու ԱՊՀ-ի դեպքերում: Այդպես եղավ Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության պարագայում, երբ Պրահայում ճանաչեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ ներառյալ Արցախը:

Ավելին, Փաշինյանը կարող է, սեփական նախաձեռնությամբ, իր խաղաքարտերը հանձնել Էրդողանին՝ տապալելու համար Ռուսաստանի բոլոր դիվանագիտական շանսերն ու ջանքերը: Իհարկե, հետո դա կներկայացվի որպես Ռուսաստանի հերթական հակահայկականության դրսևորում, բայց իր համար հեգեմոնի հարցը կլուծի՝ առնվազն մինչև 2026 թվականի խորհրդարանական ընտրությունները: Թե դա ի՞նչ կարժենա Հայաստանի ու հայ ժողովրդի համար, նրան չի էլ հետաքրքրում. մի քանի լափափառատոն կանի, կանցնի:

Էդուարդ Սարիբեկյան

Դիտվել է՝ 1632

Մեկնաբանություններ