Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը շաբաթ օրը հայտարարել է, որ Գազայի հակամարտությունում օգտագործվող զենքի մատակարարումը պետք է դադարեցվի՝ որպես քաղաքական լուծում գտնելու ավելի լայն ջանքերի մի մաս։ «Մեր առաջնահերթությունն այժմ էսկալացիայից խուսափելն է։ Լիբանանի ժողովուրդը, իր հերթին, չպետք է զոհաբերվի, Լիբանանը չի կարող դառնալ հերթական Գազա»,- ընդգծել է Մակրոնը:               
 

Իշխանության թիմում «արշալույսներն ու մայրամուտները խաղաղ չեն»

Իշխանության թիմում «արշալույսներն ու մայրամուտները խաղաղ չեն»
14.05.2024 | 13:08

Նիկոլ Փաշինյանի ուժը, հեքիաթի չար հերոսի նման, ոչ թե նրա մորուքի մեջ է, այլ այն բանի, որ նա թիվ 1 նյուզմեյքերն էր, լրատվական դաշտի նորություններում ինքն էր ու իր առաջադրած թեմաները։ Բագրատ Սրբազանը նրան զրկել է այդ առանձնաշնորհից, հիմա լրատվամիջոցները Նիկոլ Փաշինյանի մասին գրելիս հիմնականում պաշտոնական բնույթի հաղորդագրություններ են տարածում։ Շատ կարևոր է, որ Բագրատ Սրբազանը միայն խաղաղության, հաշտեցման մեսիջներ է հղում, ոչ թե վարկաբեկում, արատավորում իշխանավորներին, այլոց։ Ֆուտբոլային երկու հավասար թիմերի պայքարում հաղթում է այն թիմը, որի գլխավոր մարզիչն ավելի հանգիստ է, ավելի վստահ, նրա հանգստությունն ու վստահությունը փոխանցվում են թիմին։ Բագրատ Սրբազանը շատ հանգիստ է՝ իր գործն ու խոսքը լավ իմացող առաջնորդի նման։ ՔՊ-ի թիմի կողմից, «վերևից» իջած հրահանգով, Նիկոլ Փաշինյանի լուսանկարի ու նրա լեգիտիմ վարչապետ լինելու թեզի տարածումը վկայում է, որ իշխանության թիմում «արշալույսներն ու մայրամուտները խաղաղ չեն», այդ լարվածությունից առաջանալու են ճակատագրական սխալ որոշումներ։ Դա ժամանակի հարց է, կարծում եմ՝ մոտակա ժամանակի։

Ոսկան Սարգսյան

Դիտվել է՝ 1391

Մեկնաբանություններ