38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Մենք պարտվեցինք, քանի որ…

Մենք պարտվեցինք, քանի որ…
04.05.2024 | 09:10

Աննա, այն որ Նիկոլն ու իր թիմակիցները չտես-գյորմամիշ են՝ դա փաստ է ու բացարձակ զարմանալ պետք չէ, որ դրանք ու դրանց կանայք «կայֆերի» մեջ են եղել 44-օրյա պատերազմի ժամանակ:
Բայց մենք պարտվեցինք, քանի որ՝
1. Նիկոլը գալով իշխանության դիտավորյալ սկսեց կադրային ջարդ իրականացնել ու խառնաշփոթ ստեղծել և՛ ՊՆ-ում, և՛ ԶՈՒ ԳՇ-ում, և՛ կորպուսներում:
2. Նիկոլը չեղարկեց զենքի գնման պլանը ու հատկապես ԱԹՍ-ների գնման ծրագիրը:
3. Նիկոլը հանրությանը խաբելու նպատակով սկսեց գնել այնպիսի զինատեսակներ, որոնք 44-օրյա պատերազմի ժամանակ անպիտան էին, օրինակ, 4 հատ ՍՈՒ 30 ինքնաթիռները:
4. Նիկոլի գիտությամբ ընդունվել է 0038 հույժ գաղտնի հրամանագիրը, որի համաձայն Արցախի հարավային ուղղությամբ կրճատվել էր 5 գունդ, որի պատճառով կտրուկ թուլացել էր այդ ուղղությունը և որտեղ ազերիները 44-օրյա պատերազմի ժամանակ ճեղքեցին մեր պաշտպանությունը:
5. Նիկոլը պատերազմի ժամանակ չկազմակերպեց զորքի լրահավաք:
6. Նիկոլն ու իր թիմակիցները ռազմական գաղտնիք հանդիսացող ինֆորմացիա էին հրապարակում պատերազմի ժամանակ:
7. Անկազմակերպվածությունը:
8. ՊՆ-ի մակարդակով հանրությանը մոլորեցնելն ու խաբելը և այլն, և այլն:
Դատախազուհի Աննա՛, իսկ Աննա-Էրատոյի բունկեր մտնելն ընդհանրապես նոնսենս էր:

Գագիկ ՀԱՄԲԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 1587

Մեկնաբանություններ