38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Պատերազմ, միևնույն է, լինելու է, որովհետև նիկոլներն ամեն ինչ արել են, որ այլընտրանք չմնա

Պատերազմ, միևնույն է, լինելու է, որովհետև նիկոլներն  ամեն ինչ արել են, որ այլընտրանք չմնա
01.03.2024 | 17:04

Երեկ Բաբայան Սամվելը «Ազատությանը» հարցազրույց է տվել ու պատմել մեր ներկա ռազմաքաղաքական վիճակի մասին տնտեսական շահերի տեսանկյունից: Մասնավորապես, ներկայացվել են մեր տարածաշրջանում կոնֆլիկտների հիմնական պատճառ կողմերի տնտեսական շահերը և մեր դերակատարումը դրանցից յուրաքանչյուրի պարագայում: Այս համատեքստում, նաև ասել է, որ ներկա իշխանությունները անպատասխանատու են (բառացի` խուսափում են պատասխանատվությունից): Լավ չէ իհարկե, որ «Ազատության» լրագրողը թեմայի լրջության մեջ չկարողացավ մտնել ու հարցերն ըստ այդմ խորքային չձևակերպեց, այլապես Բաբայանին ավելի ծանր հարցեր կտրվեին:

Մեր, ինչպես և աշխարհի բոլոր հակամարտությունների իրական պատճառները տնտեսական են. Սրա մասին խոսում և բացատրում եմ ականջ դնողներին առնվազն արդեն վեց տարի: 2020 նոյեմբերից այս նույն համատեքստում է, որ ասել եմ` Նիկոլը անպատասխանատու է և դավաճան, ու նա Հայաստանը կործանման է տանում, քանի որ տեսել եմ ու հիմա էլ տեսնում եմ, որ նա խնդիր լուծող չէ, որ նա այնպես է անելու, որ թուրք-ադրբեջանական միությունը ուղղակի գրավի Սյունիքը: Եվ սա անում է դիտավորյալ:

Չգիտես ինչու, Բաբայանը նոր է զարթնում և ոչ միայն խոսում սրա մասին, այլ նաև նիկոլենց անպատասխանատու ներկայացնում, իսկ իր անպատասխանատու լինելու մասին լռում է: Դե, լրագրողը չի հարցնում` ընկեր, այդ ամենի մասին դաշտում ասվում էր վաղուց (եթե, իհարկե, դաշտի իրական ու կեղծ դիսկուրսները իրարից տարբերակել գիտեն), ու դու, դրանով հանդերձ, Նիկոլ էիր սատարում, բա ի՞նչ փոխվեց քեզ մոտ:

Ասում եմ ձեզ հերթական անգամ՝ Նիկոլը Հայաստանը տանում է պատերազմի ու նոր կորուստների, և սա դիտավորություն է, իսկ Ռուսաստանի հետ հարաբերությունների դիտավորյալ վատթարացումը սրա մաս է կազմում: Հետևաբար, նիկոլներին սատարող ցանկացած անձ և քաղաքական ուժ նմանապես դավաճան է:

Պատերազմ, միևնույն է, լինելու է, որովհետև նիկոլներն ամեն ինչ արել են, որ այլընտրանք չմնա: Հայերիս խնդիրը պետք է լինի դրան գնալ առանց նիկոլների կառավարման: Կկարողանա՞նք սա անել (հեռացնել դրան իշխանությունից)՝ հնարավոր է ինչ-որ պահի դուրս գանք այս վիճակից, չենք կարողանա՝ կդառնանք տարածաշրջանի ուժեղների կարիքները բավարարող հյուրատուն:

Հովհաննես Ավետիսյան

Դիտվել է՝ 1763

Մեկնաբանություններ