38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Վարձերն ավելացնում են, գներն էլ՝ հետը, իսկ թոշակի ավելացում չկա

Վարձերն ավելացնում են, գներն էլ՝ հետը, իսկ թոշակի ավելացում չկա
16.01.2024 | 13:14

Ի՞նչ է նշանակում թոշակները չեն ավելանա, որովհետև թոշակառուները տված քարտերով կարող են առևտուր անել՝ հետվճար ստանալ։

ՈՒ դա համարում են մե՜ծ առավելություն և փոխհատուցում՝ թոշակների չբարձրացման դիմաց։

Տո՛, «խելոքնե՛ր», էդ քանի՞ թոշակառու է քարտերով առևտուր անում, եթե սուպերմարկետից չի օգտվում, այլ մանր-մունր «բուտիկներից» կամ բացօթյա առևտրով զբաղվողներից, թե՞ մտադիր եք էդ խավին էլ զրկեք աշխատելու հնարավորությունից։

Կամ եթե թոշակառուն եղած-չեղած մի 40 հազար դրամ է ստանում (այն էլ՝ 25 տարվա ստաժի պայմաններում), էդ թոշակից ի՞նչ պիտի մնա, որ մնացածն էլ չվերցնի. թողնի քարտի վրա։

36-40 հազար դրամ ստացող թոշակառուն, եթե եկամուտ չունի, ո՞նց է գոյատեվելու, կոմունալ վարձեր մուծելու (էն էլ անընդհատ բարձրացող վարձեր), ո՞նց է դիմակայելու գնաճին, ո՞նց է դեղորայք առնելու, կամ տնտեսական ծախսեր չունի՞ թոշակառուն:

Դուք 40 հազար դրամով քանի՞ օր կձգեք, այ սոցապ համակարգում կամ կառավարությունում նստածներ, որ ահռելի աշխատավարձ ու պարգեվավճար եք ստանում՝ հայտնի չէ թե ձեր որ արժանիքի համար։

Կամ վերջապես, 75-ն անց թոշակառուները, որ փոստային բաժանմունքներից են ստանում թոշակը, նրանք էլ հո «քարտավոր» չեն, թե՞ ձեր աչքի առաջ միայն շատ բարձր թոշակ ստացողներն են, կամ էլ դիտմամբ եք թոշակառուների օդերը փակում, որ ինչքան քիչ դիմանան, էնքան՝ բյուջեի համար «լավ»։

Գետինն էլ չեն մտնում, տարբեր ալիքներով ավետիս են անում, թե կառավարությունը թոշակները չի բարձրացնի՝ մինչև 2025թիվը։

․․․Տարե՛ք, էդ էլ կպցրեք ձեր ահռելի աշխատավարձերին ու պարգեվավճարներին, թոշակառուն ո՞վ է, որ նրա թոշակն ավելացնեք, հազիվ գլխին ապօրինի ջրի վարձի ու աղբի վարձի «պարտք» աճեցնեք, որ մի լավ «սկեն» ջրի հատակը:

Հերիք չէ՝ չեն ավելացնում թոշակները, դեռ թոշակներն էլ դիտավորյալ կիսատ-պռատ են հաշվում, ու էս դավադրության մեջ լավ «փայ մտած» են սոցապն ու ազգային արխիվը, որոնց ջաղացին լիուլի ջուր է լցնում 1992 թվի չարաբաստիկ օրենքը, որի պայմաններում աշխատանքային գրքույկից բացի պահանջվում է նաև տեղեկանք՝ թոշակառուի նախկին հիմնարկից, անգամ եթե հիմնարկը լուծարված է, կամ տեղեկանք՝ հիմնարկից, կամ ազգային արխիվից, որին դիմելու համար էլ 1000 դրամ է պահանջվում՝ նվազագույնը, ու դեռ հարց է, հարցումիդ դրական կպատասխանեն, թե՞ կասեն՝ «չկա, մատյանները կորել են»։

Վայ չունենամ էս տեսակ «արդարադատությունն» ու «հեղափոխությունը»:

2 տարի է՝ բղավում ենք, որ գոնե էդ անտեր օրենքը փոխեք՝ 1992 թվի օրենքը՝ կենսաթոշակների մասին։

Ո՛չ օրենք են բարեփոխում, ո՛չ թոշակն է թոշակի նման, ո՛չ մարդու ստաժին համապատասխան ավելացում են անում, ո՛չ էլ ավանդներն են վերադարձնում:

Բայց մի գլուխ վարձերն են բարձրացնում, գներն էլ հետը։

Գայանե ՀՈՎՍԵՓՅԱՆ

Դիտվել է՝ 2461

Մեկնաբանություններ