Քիչ առաջ ինձ է դիմել քաղաքացի Լ.Գասպարյանը:
Ժամեր առաջ հայ-վրացական սահմանը Բավրայի անցակետով անցնելիս մաքսատան աշխատակիցները դաժանորեն ծեծել են նրան:
Ըստ նրա, ընտանիքը մի քանի կգ սննդամթերք է ունեցել մեքենայի մեջ, որի շուրջ սկսվել է վեճ:
Ընթացքում մաքսատան աշխատակիցները, ըստ Լ.Գ.-ի` մոտ 25 հոգի (բացառությամբ հերթափոխի պետից), հարվածել են սկզբում նրա 65-ամյա հորը, ապա եղբորը հետո իրեն:
Մեքենայում եղել են նաև անչափահաս երեխաներ:
Լ.Գ.-ն երրորդ կարգի հաշմանդամ է:
Այժմ զբաղված եմ ընտանիքին իրավական աջակցություն ցուցաբերելու գործով:
Կարապետ ՊՈՂՈՍՅԱՆ