Իրավագետ ընկերներս այս օրերին հաճախ են անդրադառնում Արցախի պետության դադարման իրավական ակտին։
Իհարկե ճիշտ են իրենց դատողություններում։ Բայց
Արցախի գոյության դադարումը զուտ իրավավաբանորեն մեկնաբանելը և անօրինական համարելը նման է մոտավորապես մահացած մարդու ազատ տեղաշարժի իրավունքը պաշտպանելուն:
Իրավունքը մահացած է՝ որպես միջպետական հարաբերությունների կարգավորիչ։
Իրավունք չկա, ինչպես որ Արցախ չկա։
Բոլոր մեր պատմական հողերը մեզնից չեն խլվել իրավունքի ուժով, խլվել են յաթաղանով ու բայրաքթարով, աքսորով, հայաթափմամբ, ի վերջո, ցեղասպանությամբ՝ այնուհետ սրբագրվել և իրավական ձև ստացել։
Հայաթափումը՝ մեկնաբանվել է անմեղ տեղահանություն,
Հայրենազրկումը՝ տարածքային ամբողջականության վերականգնում,
Ցեղասպանությունը՝ ֆիդայական արկածախնդիրների և ահաբեկչության ճնշում։
ՈՒստի իրավունքը ծառայում է որպես սեփական քաղաքական կրքերի բավարարման գործիք և դրա սրբագրման հետևանք։
Ահա սա է միջազգային իրավունքը՝ ուզեք թե չուզեք
Վահե ԹՈՐՈՍՅԱՆ