Ռուբեն Վարդանյանի ձերբակալումը, անկախ այն բանից համակրում եք նրան, չեք համակրում, մեկ անգամ ևս հաստատեց մեր հասարակության փչացության փաստը։
Մի հասարակություն, որ տառապում է անշնորհակալության սինդրոմով, ատում է կիրթ մարդուն, հրճվում նրա կործանումով, աչքը ուրիշի ունեցվածքին ու կայքին տնկում, չի կարող ոչ ՀԱՅՐԵՆԻՔ ունենալ, ոչ էլ Պետություն կերտել:
Մեղքս ի՞նչ թաքցնեմ` ինձ թվում է, թե Զոհրապի, Վարուժնի, Սիամանթոյի… Ձերբակալություններն այսօր էլ նրանց հրճվանք կպատճառեն:
Սպարտակ ՂԱՐԱԲԱՂՑՅԱՆ