14.08.2023
Լեհաստան
Հարգելի հայրենակիցներ,
„Stop mediaterrorowi w Armenii!” («Դադարեցնե՛լ մեդիատեռորը Հայաստանում») նախաձեռնությունը՝ լեհ-ամերիկյան «Ազատություն» հիմնադրամի ՌԻՏԱ ծրագրի ֆինանսական աջակցությամբ, լրագրողների, բուհերի լրագրության ֆակուլտետների ուսանողների համար Երեւանում կիրականացնի անվճար վերապատրաստման դասընթաց՝ ճանաչողական (կոգնիտիվ) պատերազմի թեմայով: Մասնակիցներին կտրվեն մասնակցությունը հավաստող միջազգային վկայականներ:
Երկօրյա անդիպումների ընթացքում ի թիվս այլնի՝ կքննարկվեն հետեւյալ հարցերը.
- ճանաչողական պատերազմ. ազդեցությունը, իրականացման եղանակները, ճանաչողական պատերազմի տարրերի ճանաչումը տեքստերում,
- ճանաչողական պատերազմի եւ ապատեղեկատվության տարբերությունը,
- hնարավո՞ր է հակառակորդի կողմից հատուկ մշակված մատրիցայի «ներմուծում» հասարակական գիտակցության մեջ՝ որպես «կամավոր» պարտվողական վարքագծի հնարավոր ձեւ եւ այլն:
Դասընթացը կվարի Լեհաստանում գործող «Հանուն ժողովրդավարության առաջընթացի ԷՐՎԻՆ ընկերության» (Stowarzyszenie na Rzecz Postępu Demokracji ERWIN) հիմնադիր նախագահ, բանասիրական գիտությունների թեկանածու ՀՐԱՅՐ ՄԱՂԱՔՅԱՆԸ:
Մասնակցության համար անհրաժեշտ է նախապես գրանցվել մինչև oգոստոսի 26-ը՝ նամակ ուղարկելով erwin@erwin.org.pl էլ.փոստի հասցեին՝ թողնելով հեռախոսահամար, նշելով աշխատավայրը կամ այն բուհը, որտեղ ուսանում են: Նախնական տվյալնեով՝ դասընթացները կիրականացվեն օգոստոսի 28-ից մինչև սեպտեմբերի 6-ը ժամանակահատվածում:
Ընտրված մասնակիցներին իհարկե կտրամադրվեն հավելյալ տեղեկություններ՝ միջոցառման անցկացման վայրի, հստակ ժամի եւ օրակարգի մասին:
Հարգանքով'
Հրայր ՄԱՂԱՔՅԱՆ
_____________________________________________________________
Հրայր Մաղաքյանը Կատովիցեի Շլոնսկի Համալսարանում դասախոսում է լրագրողական հաղորդակցություն, մշակույթ ու միջմշակութային հարաբերություններ եւ ֆրանսերեն: Նա ավելի քան 30 հրապարակումների' գիտական եւ գիտահանրամատչելի հոդվածների, թրանինգային ձեռնարկների, գրքերի ու մենագրությունների հեղինակ է: Բացի այդ, իրականացրել է 35 կրթական եւ
գիտահետազոտական (ապաքաղաքական) ծրագրեր, որոք հովանավորվել են Լեհաստանի, ԱՄՆ, Շվեյցարիայի, Նորվեգիայի, Լիխտենշտայնի ու այլ երկրների կառավարությունների կողմից:
„Դադարեցնե՛լ մեդիատեռորը Հայաստանում” նախաձեռնությունը ստեղծվել է 2023 թ. եւ նպատակ ունի աջակցել հայ լրագրողներին ճանաչողական (կոգնիտիվ) պատերազմների ախտանիշները բացահայտելու ու հակազդելու հարցերում:
Լեհ-ամերիկյան «Ազատություն» հիմնադրամի ՌԻՏԱ ծրագրի նպատակն է աջակցել ժողովրդավարական եւ համակարգային փոփոխություններին Արևելյան Եվրոպայի, Կովկասի ու Կենտրոնական Ասիայի երկրներում՝ կիսելով այս ոլորտում հատկապես լեհական փորձը:
Հետադարձ կապ.
WhatsApp / Viber + 48 608 057 173; Էլ. փոստ erwin@erwin.org.pl
Facebook: Stop Mediaterror in Armenia
(https://www.facebook.com/profile.php?id=100090947930257)