ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

Սա տարբեր ժողովուրդների գոյության համար որոշիչ պատերազմ է

Սա տարբեր ժողովուրդների գոյության համար որոշիչ պատերազմ է
27.12.2022 | 08:22

Աշխարհում, այդ թվում նաև Հարավային Կովկասում բախվել են երկու ուժ` Ռուսաստանն ու հավաքական Արևմուտքը։
Հայաստանն ու Արցախը այս իրավիճակում կարող են օգնել կա՛մ մեկին, կա՛մ մյուսին։ Ցանկացած մեր գործողություն օգնելու է մեկին և խանգարելու է մյուսին։ Եվ՝ հակառակը։ Սա տարբեր ժողովուրդների գոյության համար որոշիչ պատերազմ է։


Օգնել Ռուսաստանին և լինել Ռուսաստանի կողքին՝ նշանակում է պայքարել մեր ֆիզիկական գոյության, ինքնիշխանության, ավանդական արժեհամակարգի, արժանապատիվ կյանքի համար։ Այս պայքարը դժվար է լինելու, և դեռ պարզ չի, թե որքան այն կտևի։ Սակայն դրա առկայությունը և այդ պայքարում մեր մասնակցությունը ապրելու հնարավորություն կտան։
Օգնել Արևմուտքին՝ կնշանակի չպայքարել, հանձնվել, դառնալ թուրքական վիլայեթ, թուրքի ծառա, այլանդակ գենդերային այլասերումների և կենսաբանական փորձադաշտ, անխնա կողոպտվող, դեգրադացվող և հայերից դատարկվող մի տարածք, եթե, իհարկե, միանգամից չկոտորեն։


Ըստ այդմ՝ հարցում.
Տարբերակ 1. Լինել Ռուսաստանի կողքին և նրա օգնությամբ պայքարել մեր գոյության համար բոլոր առումներով։
Տարբերակ 2. Օգնել Արևմուտքին և մասնակից լինել մեր ֆիզիկական ու հոգևոր ոչնչացման գործընթացին։


Հայկ Այվազյան

Դիտվել է՝ 15825

Մեկնաբանություններ