38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Ադրբեջանը և Թուրքիան սերիալների միջոցով ակտիվորեն տարածում են իրենց քարոզչությունը

Ադրբեջանը և Թուրքիան սերիալների միջոցով ակտիվորեն տարածում են իրենց քարոզչությունը
15.12.2022 | 07:21

Հայաստանի հատկապես մանր առևտրականների շրջանում հաճախ եմ նկատել, որ դիտում ու քննարկում են թուրքական հեռուստասերիալներ, երբեմն նույնիսկ կախվածություն է առաջանում դրանց բովանդակությունից։
Վերջերս նկատում եմ, որ թուրքական, ադրբեջանական սերիալներ շատ են դիտում նաև Արցախի մեր հայրենակիցները, հատկապես՝ կանայք։ Շատերը նույնիսկ այդ մասին թեգ են անում Ֆեյսբուքում։


Իրականում առաջին հայացքից սովորական սիրային կամ նման բովանդակությամբ սերիալները ավելի խորքային քարոզչական նպատակներ ունեն։ Հայաստանում է, որ սերիալներ նկարում են միայն փող աշխատելու համար ու շեշտը դնում են նրա վրա, որ անորակ ու էժանագին լինի, հիմար սցենարներ գրեն և խոսեն միայն դավաճանությունից ու սպանություններից։


Ադրբեջանը և Թուրքիան սերիալների միջոցով ակտիվորեն տարածում են իրենց քարոզչությունը ու դա անում են բավական բարձր որակի ֆիլմերով։ Այնքան հոգեբանական միջոցներ են գործադրում ֆիլմերի միջոցով, որ նույնիսկ լավ պատրաստված մարդու վրա թողնում է իր ազդեցությունը, էլ ուր մնաց սովորական տնային տնտեսուհիները կամ քարոզչական քաղաքականությունից գաղափար չունեցող անձինք։


Թվում է, թե դիտում ես սովորական ֆիլմ ու լաց լինում գլխավոր հերոսների սիրո պատմության համար, բայց իրականում այդ ֆիլմերով, քո կամքից անկախ, քեզ քարոզում են թուրքական մտքեր, իբր թե թուրքական հնագույն պատմություն ու սովորույթներ, հաճախ բացասական հերոսի դերում հայի կերպար է ցուցադրվում, ու դա մտնում է քո ենթագիտակցության մեջ։
Դրա հետևանքով աստիճանաբար շատանում են մարդիկ, որոնք իրենք էլ չեն հասկանում, թե ոնց են ասում' թուրքը մեր բարեկամն է, հին ազգ է, Արցախը տանք, հանգիստ ապրենք... Շատանում են հանուն կեղծ խոստումների հայրենիք դավաճանողները, շատանում են հայրենիք լքողները։


Խնդրում եմ, ուղղակի մի նայեք թուրքական կամ ադրբեջանական հեռուստասերիալներ ու ֆիլմեր, ինչքան էլ դրանց մասին ձեզ սիրուն խոսքերով պատմեն ոգևորված ընկերուհիները։ Ուղղակի անտեսեք, որպեսզի, ձեր կամքից անկախ, չդառնաք թշնամու համար գործիք։


Նաիրի Հոխիկյան

Դիտվել է՝ 12937

Մեկնաբանություններ