Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 168-ով՝ հասնելով 170402-ի, գրանցվել է մահվան 7 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Բուժվածների թիվն ավելացել է 91-ով և հասել 161994-ի, իրականացվել է 3334 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 704797-ի: Մահերի ընդհանուր թիվը հասավ 3965-ի: Բուժվում է 4443 մարդ։