Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 180-ով՝ հասնելով 168 676-ի, գրանցվել է մահվան 5 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Բուժվածների թիվն ավելացել է 265-ով և հասել 160670-ի, իրականացվել է 2500 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 673538-ի: Մահերի ընդհանուր թիվը հասավ 3921: Բուժվում է 4085 մարդ։