Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 196-ով՝ հասնելով 168496-ի, գրանցվել է մահվան 6 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Բուժվածների թիվն ավելացել է 236-ով և հասել 160405-ի, իրականացվել է 2574 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 671038-ի: Մահերի ընդհանուր թիվը հասավ 3916-ի: Բուժվում է 4175 մարդ։