Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 151-ով՝ հասնելով 168088-ի, գրանցվել է մահվան 3 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Բուժվածների թիվն ավելացել է 143-ով և հասել 159 720-ի, իրականացվել է 2576 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 664325-ի: Մահերի ընդհանուր թիվը հասավ 3896-ի: Բուժվում է 4472 մարդ։