38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Վազգեն Մանուկյան․Հայաստանը կամաց-կամաց դառնում է ոստիկանական պետություն

Վազգեն Մանուկյան․Հայաստանը կամաց-կամաց դառնում է ոստիկանական պետություն
06.02.2021 | 13:28

Հեղափոխությունից անցել է երկուսուկես տարի և կարող ենք արձանագրել, ի՞նչ շահեցինք և ի՞նչ կորցրինք: Շահեցինք ոչինչ, կորցրինք՝ գրեթե ամեն ինչ և հարց է առաջանում հնարավո՞ր է նորից ոտքի կանգնել և կառուցել այն պետությունը, որի մասին մենք երազում էինք, ես համոզված եմ, որ այո, դրա համար առաջինը պետք է հավատք և կամք՝ ՀՅԴ երիտասարդների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը:


«Առաջին կարևոր քայլն այս իշխանությունից ազատվելն է՝ ցանկացած իշխանություն, որ իր երկրին բերում է կապիտուլյացիա, հեռանում է, մի կողմ թողենք, թե պատերազմի ժամանակ իշխանություններն ինչ մեղքեր են գործել, բայց այն իշխանությունը, որ երկիրը հասցնում է կապիտուլյացիայի, պարտավոր է գնալ, և դա փաստ պետք է լինի մյուս իշխանավորների համար»,- նշեց Վազգեն Մանուկյանը:


Նրա խոսքով՝ երկուսուկես տարի ոչ մի ոլորտում առաջխաղացում չենք ունեցել, ունենք վատ ղեկավար, վատ մենեջեր, իսկ ցանկացած կազմակերպություն գործը տանուլ տված վատ ղեկավարից միանգամից ազատվում է. «Խնդիրն այն է, որ ի՞նչ ճանապարհով մենք ուզենանք գնալ, ինքը չի կարողանալու այդ ճանապարհով մեզ տանել, ինքը պարտված մարդ է, իշխանությունը պահելու համար նա կգնա ցանկացած զիջման, իրեն ոչ մի բանի տեղ չեն դնի, միջազգային ասպարեզում գործիք է, որին կօգտագործեն: Դրա համար առաջին հարցը, որ պետք է մեզ տանք այն է՝ ո՞նց անենք, որ այս իշխանութուններին հեռացնենք: Եթե իրենցից չազատվենք՝ կլինենք խղճուկ, գավառական կամաց -կամաց վերացող մի պետություն»:


Վազգեն Մանուկյանը նշեց, որ «Հայրենիքի փրկության շարժումն» արձանագրել է դրական և բացասական կողմեր, շարժումն իր ծավալներով բերեց նրան, որ բազմաթիվ կազմակերպություններ, ինստիտուտներ վարչապետին հրաժարվելու պահանջ ներկայացրեցին. «Բացասական կողմն այն է, որ չնայած կային հարյուր հազարավոր դժգոհ մարդիկ, բայց մենք չկարողացանք ապահովվել, որ հարյուր հազարավոր մարդիկ դուրս գային փողոց և իրենց կամքը թելադրեին իշխանություններին, որովհետև մեր ժողովուրդը կոտրված է, կորցրել է հավատք, որ կարող ենք ունենալ ուժեղ պետություն: Մենք արդեն ոստիկանական պետությունում ենք ապրում, ամեն օր ընդունվում են օրենքներ՝ նոր ձևի դատարան, խոսքի ազատության սահմանափակում, մեր պետությունը կամաց-կամաց դառնում է ոստիկանական պետություն և այդ ոստիկանական պետությունում գլխավոր ոստիկանի ղեկավարությամբ գնալ ընտրությունների՝ համարում եմ անիմաստ»:

Դիտվել է՝ 12244

Մեկնաբանություններ