Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 211-ով՝ հասնելով 167937-ի, գրանցվել է մահվան 5 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Բուժվածների թիվն ավելացել է 227-ով և հասել 159577-ի, իրականացվել է 2568 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 659749-ի: Մահերի ընդհանուր թիվը հասավ 3893-ի: Բուժվում է 4467 մարդ։