Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 147-ով՝ հասնելով 167568-ի, գրանցվել է մահվան 13 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Բուժվածների թիվն ավելացել է 352-ով և հասել 159045-ի, իրականացվել է 1829 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 656 323-ի: Մահերի ընդհանուր թիվը հասավ 3886-ի: Բուժվում է 4637 մարդ։