ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

Լեռնային Ղարաբաղ՝ վաղվա պատերազմների նախատիպը

Լեռնային Ղարաբաղ՝ վաղվա պատերազմների նախատիպը
26.12.2020 | 10:49

Գրոհող անօդաչուներ, հոգեբանական պատերազմ սոցիալական ցանցերում՝ Ադրբեջանի գերազանցությունը Հայաստանի դեմ դիմակայության մեջ բացատրվում է տեխնոլոգիական ճեղքումով: Դա կարող է դաս դառնալ եվրոպական բանակներին՝ գրում են Իզաբել Մանդրոն և Մաջիդ Զարուկին Le Monde-ում:

Մինչև հիմա հայկական բանակը համարվում էր առավել արդյունավետ, առավել մոտիվացված և տեղանքն առավել լավ վերահսկող: Եթե չհաշվենք, որ Ադրբեջանը մի քանի տարում ձեռք բերեց ժամանակակից մեծ զինանոց և հանգամանալից պատրաստեց իր գործողությունները նոր խաղացողի աջակցությամբ, որ մնում էր բացահայտ պատերազմի եզրին՝ Թուրքիան: Պատերազմից 11 ամիս առաջ Բաքուն ներմուծել է 256 միլիոն դոլարի (210 միլիոն եվրոյի) թուրքական զենք, այդ թվում՝ հարվածային 6 Bayraktar՝ կարողանալով օգուտ քաղել տեխնոլոգիական ձեռքբերումներից և թուրքական փորձից՝ ձեռքբերված Սիրիայում:
2020-ի մարտին «Գարնանային վահան» գործողության ժամանակ, երբ թուրքական ու սիրիական բանակները ուղղակի հակամարտության մեջ մտան, մեծ թվով հարվածային անօդաչուներ կիրառվեցին, հրետանի, ռադիոէլեկտրոնային ճնշման համակարգեր և հատուկ ստորաբաժանումներ, որ պատասխանատու էին հարձակման կամ հակառակորդի վերահսկողության համար, նրանք մասնակցում էին կանոնավոր բանակի հետ մարտերին, մարտական տեխնիկայով, հրետանիով ու ՀՕՊ համակարգերով: 3 գիշերում Դամասկոսի ուժերը կորցրին 124 տանկ և հրետանի: Նրանց շտաբը, զինապահեստները և մատակարարման ճանապարհները ավերված էին: Թող որ Բաշար Ասադի թուլացած բանակը համեմատությանը չի դիմանում Ղարաբաղի հայկական ուժերի հետ, բայց տուժել է նույն տեխնոլոգիական հետամնացությունից և նույն տհաճություններից՝ սովետական ժամանակների զինտեխնիկա, օդից աջակցության բացակայություն, ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներին դիմակայելու անկարողություն, որ նրան դարձնում էին «կույր», ու՝ անօդաչուների սպառնալիքը: Թուրքական ու իսրայելական անօդաչուները հնարավորություն էին տալիս ադրբեջանցիներին հայկական դիրքերը «տեսնել»՝ նախքան սովորական հրետանիքով կրակ բացելն ու մատակարարումից զրկելը: Ինչպես Սիրիայում ու Լիբիայում, ռուսական ՀՕՊ համակարգերը արդյունավետ չէին այդ փոքրաչափ սարքերի դեմ: Հայաստանը, զրկված անօդաչուների հեռակառավարումը խախտող արգելքներ ստեղծող համակարգերից, նույնիսկ մարտի մեջ չմտցրեց իր Су-30 կործանիչները: Դա մեծ կորուստներով է ուղեկցվում, անօդաչուների կորուստը նման հետևանքներ չունի: «Եվրոպան պետք է ուշադիր ուսումնասիրի այս կոնֆլիկտի ռազմական դասերը և չհամարի աղքատ երկրների միջև աննշան պատերազմ»՝ զգուշացնում է Եվրոպական խորհրդի միջազգային հարաբերությունների վերլուծաբան Գուստավ Գրեսելը: «Միայն Ֆրանսիան ու Գերմանիան ունեն անօդաչուների խլացուցիչներ (մոտակա գործողության)»՝ շարունակում է նա, համարելով, որ «ԵՄ բանակների, հատկապես փոքր ու միջին պետությունների, մեծ մասը, ժամանակակից կինետիկ պատերազմում նույնքան վատ վիճակում կլինեն, ինչքան Հայաստանի բանակը»: Ռազմական փորձագետ Միշել Գոյան նույնպես նախազգուշացնում է անօդաչուների ինտենսիվ կիրառումից, որ «մեկ ռազմարշավի ժամանակ երբեք այդքան ավերումներ չէին պատճառել»: «Կար արհամարհական վերաբերմունք այդ տարօրինակ թռչող ապարատների նկատմամբ, արևմտյան բանակներում մոդայիկ է համարել, որ անօդաչուները չեն կարող երկար դիմանալ բարձր լարման գոտում և մարտական ինքնաթիռներն են մնում երկնքի արքաները,-՝ իր բլոգում գրում է նա:- Սակայն կատարվեց ճիշտ հակառակը»: Մահացու բախումները Լեռնային Ղարաբաղում սկիզբ դրեցին հոգեբանական պատերազմի նոր ձևի՝ Թուրքիայի կողմից սիրիացի վարձկաններին ուղարկելը նպաստեց տագնապի մթնոլորտի ստեղծմանը հայկական անկլավի բնակչության շրջանում, գլխավորը՝ մեսիջ ուղարկվեց Անկարայի բոլոր հակառակորդներին, որ Թուրքիան կարող է իր զինյալների ռեզերվը մարտի մեջ նետել որտեղ անհրաժեշտ համարի: Կոնֆլիկտը Լեռնային Ղարաբաղում ուրիշ հետք էլ թողեց սոցիալական ցանցերում սպանված զինվորների լուսանկարների ու վիդեոների տարածումով, որ երբեմն ուղարկվում էին նրանց ընտանիքներին: Սարսափի տարածումը Facebook-ի կամ YouTube-ի միջոցով երբեք նախկինում չի կիրառվել այսպիսի մասշտաբով կռվող կողմերի միջև, դա դատապարտում են միջազգային հումանիտար կազմակերպություններն ու ՄԱԿ-ը:
Իզաբել Մանդրո, Մաջիդ, Զերուկի, Le Monde


Հ.Գ. Ռուսական լրատվամիջոցները, վերլուծելով Հայաստանի պարտության պատճառները, գրում էին, որ պատերազմից հետո Ռուսաստանի հետ սկսել են խզել զենքի գնման պայմանագրերը մի քանի մեծ գնորդներ: ՌԴ ՊՆ նախարարն էլ մի շաբաթ առաջ հայտարարեց, որ ռուսական բանակում մշակվել է առաջին մարտական անօդաչուն: Փաստացի՝ սա ռուսական զենքով զինված ու ռուսական մարտավարությամբ կռվող հայկական բանակի պարտությունն էր 5-րդ սերնդի զենքերով ու տեխնոլոգիաներով կռվող թուրք-ադրբեջանական բանակի ու մոջահեդների առաջ: Իսկզբանե ուժերի գերանհավասարությամբ: Ու մինչ մենք շարունակում ենք դավաճանների վրա պարտության մեղքը բարդել, մեղավորներ նշանակել քաղաքական նկատատումներով՝ աշխարհը մեր պարտությունից իր դասերն է քաղում՝ մեր փոխարեն՝ արձանագրելով, որ կպարտվեին և ԵՄ անդամ պետությունների բանակները:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 26304

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ