…թե պատերազմից հաշված օրեր առաջ Գյումրիում տեղակայված «Հյուսիսային Կովկասի ռազմական օկրուգի առևտրի վարչություն» դաշնային պետական հիմնարկության օբյեկտներից մեկի վրա ՀՀ ՊԵԿ-ը, բնականաբար ոչ առանց «գերագույնի» գիտության ու հրահանգի, տարվա ընթացքում թվով 4-րդ ՀԴՄ ակտն է գրում: Ամենայն հավանականությամբ, լուցկու կամ ծամոնի ՀԴՄ կտրոնը չտալու համար:
Ի դեպ, ասում են նաև, որ հարկային համակարգի շուրջ 30-ամյա պատմության մեջ տարվա ընթացքում 4 անգամ ՀԴՄ տուգանքի ակտ գրեթե չի գրվել, ինչը հիմք է տալիս մտածելու` հայ-ռուսական հարաբերությունները նաև ռազմական ոլորտում փչացնելու նպատակին է միտված այս քայլը: Հետաքրքիր է, իսկ Ալիևին դու ինքդ ՀԴՄ կտրոն տվեցի՞ր Արցախը ծախելիս: