Հայկական կողմի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից Երևանի հեռանալու մասին՝ լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։               
 

Լավրովը էստաֆետը փոխանցում է Պոմպեոյին. REGNUM

Լավրովը էստաֆետը փոխանցում է Պոմպեոյին. REGNUM
23.10.2020 | 11:07

«Բանակցությունների ընթացքում քննարկվել են անհետաձգելի հարցեր՝ կապված Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի գոտում հրադադարի ավելի վաղ ձեռքբերված պայմանավորվածությունների կատարման հետ և կայուն կարգավորման պայմանների ստեղծման»՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ-ն: Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ-ները դեռ մանրամասներ չեն հաղորդել: Եվրոպական որոշ լրատվամիջոցներ կարծում են, որ Մոսկվան իբր նախապատրաստում է Փաշինյանի ու Ալիևի հանդիպումը Մոսկվայում և «ձգտում է խաղաղության Լեռնային Ղարաբաղում»: ԱՄՆ-ի Politico-ն հաղորդում է որ ղարաբաղյան ուղղությամբ ակտիվ խաղի մեջ է մտնում Վաշինգտոնը: Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները առանձին-առանձին հանդիպելու են պետքարտուղար Մայք Պոմպեոյին հոկտեմբերի 23-ին: Տեղեկություններ չկան՝ նախարարները միմյանց հանդիպելու՞ են, կամ՝ եռակողմ հանդիպում լինելու՞ է: Պետդեպարտամենտը ևս մեկնաբանություններ չի անում: Մինչև հիմա հիմնական միջնորդի դերը խաղում էր Ռուսաստանը, բայց Մոսկվայում ձեռքբերված հրադադարի երկու պայմանավորվածությունները բախումներին վերջ չդրեցին: Մեկնաբանելով առաջիկա հանդիպումները և Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակը՝ Մայք Պոմպեոն ասել է. «Բարդ դիվանագիտական իրավիճակ է: Մենք, ինչպես եվրոպական երկրների մեծ մասը, նախկինի պես գտնում ենք, որ առաջ գնալու ճիշտ ճանապարհը կոնֆլիկտը դադարեցնելն է: Ասել, որ անհրաժեշտ է դեէսկալացիա, ոչ մի երկիր չպետք է խառնվի, յուղ լցնել այս կոնֆլիկտին: Ոչ մի սպառազինություն, ոչ մի աջակցություն: Հենց այս պահին է հնարավոր բոլորի համար ընդունելի դիվանագիտական լուծումը: Հենց դրա մասին եմ ես նրանց հետ խոսելու ուրբաթ օրը»: Ասելով, որ ոչ մի երկիր չպետքէ խառնվի և կոնֆլիկտին յուղ լցնի՝ պետքարտուղարը, իհարկե, նկատի ունի Թուրքիային:
«Ստեղծագործաբար» է իրավիճակը գնահատում ՆԱՏՕ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Կեյ Բեյլի Հատչիսոնը. «Կոնֆլիկտը հնարավոր չէ լուծել ռազմական ճանապարհով, պետք է կարգավորել սահմանների ու ինքնիշխանության տեսակետից: Դա այն է, ինչին մենք ձգտում ենք: Ռուսաստանը ևս դրան է ձգտում, ինչպես և Ֆրանսիան: Մենք հույս ունենք, որ կողմերը կհամաձայնեն, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը կամ ցանկացած այլ խումբ, որի հետ կողմերը կարող են համաձայնել, կլինի նրանց համար վստահության արժանի այդ հիմնական պրոբլեմի լուծման համար, որ կոնֆլիկտը, սպանություններն ու ավերը դադադեցվեն»: Ղարաբաղյան ուղղությամբ ակտիվ աշխատանք է տանում և համաշխարհային դիվանագիտությունը: Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը մեկնել է Բրյուսել՝ քննարկելու կոնֆլիկտը ՆԱՏՕ-ի ու ԵՄ-ի ներկայացուցիչների հետ: Հեռախոսային բանակցություններ են վարում Ադրբեջանի ու Հայաստանի ԱԳ նախարարները այլ երկրների իրենց գործընկերների հետ: Բայց գոնե շփման գծում հրադադարի հասնել չի հաջողվում: Կողմերը մեղադրում են միմյանց հրադադարը խախտելու մեջ, շարունակում են ռազմական գործողությունները և ռազմական հռետորաբանություն են կիրառում: Բաքվի ու Երևանի դիրքերը կոշտանում են, որ հակասում է խաղաղ կարգավորման նախկինում համաձայնեցված սկզբունքներին: 1999-2001-ին ԵԱՀԿ Մինսկի խմբում ԱՄՆ նախկին համանախագահ Քերի Քավանոն գտնում է, որ «Այսօր կոնֆլիկտի էսկալացիան տարբերովում է նախորդ ինտենսիվությունից և Ադրբեջանի բացահայտ ձգտումով փոխել ստատուս քվոն, Բաքուն այսօր հավատում է, որ կարող է հաջողությունների հասնել ռազմական ճանապարհով»: Անկարան բացահայտ աջակցում է Բաքվին Լեռնային Ղարաբաղի տարածքի վրա վերահսկողությունը վերականգնելու ջանքերում: Շատ փորձագետներ համարում են, որ հետագա էսկալացիան միայն կխորացնի իրավիճակը, կարող է վերաճել ավելի մեծ կոնֆլիկտի՝ ոչ միայն Թուրքիայի, այլև տարածաշրջանային այյլ խաղացողների ներառումով:


Մինսկի խոումբը պետք է առաջարկի ինչ-որ «կոշտ» որոշում, որ կմղի կոնֆլիկտի կողմերին հրադադարի: Սա՝ առաջին: Երկրորդ՝ Բաքուն ու Երևանը պետք է հասկանան ու ընդունեն թեզիսը, որի համաձայն կոնֆլիկտի լուծման հնարավոր չէ հասնել ռազմական ճանապարհով և անհրաժեշտ են երկկողմ զիջումներ: Ռազմական բախումներում երկու կողմերից շատ մարդիկ են զոհվել, ավերվել են տներ և սոցիալական ինֆրակառույցներ: Հիմա Բաքվին ու Երևանին բարդ է ստիպել մտածել փոխզիջումների մասին: Լավրովը ոչինչ չկարողացավ: Կկարողանա՞ Պոմպեոն:
Ստանիսլավ Տարասով, REGNUM


Հ.Գ. Հետաքրքիր է՝ ինչու՞ է երկրորդ հրադադարը, որը ևս ձախողվեց, Ստանիսլավ Տարասովը, համառորեն համարում Մոսկվայի ձեռքբերումը, երբ պայմանավորվածությունը կայացել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի միջնորդությամբ: Ֆրանսիան այս ամբողջ ընթացքում եղել է միակ երկիրը, որի նախագահը երկրորդ օրը հայտարարեց՝ ով է հարձակվող և մոջահեդների մասնակցության մասին: Բազմիցս հեռախոսել են Պուտինն ու Մակրոնը: Ֆրանսիայի Սենատ ու Ազգային ժողով են ներկայացված Արցախի Հանրապետությունը ճանաչելու օրինագծեր: Այսօր դիվանագիտական ճակատում ամենակարևոր սպասումները Վաշինգտոնից են: Պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումները այս պահին հավասարեցված են ՀՀ վարչապետի ու Ադրբեջանի նախագահի հետ հանդիպումներին՝ կողմերը ներկայացնելու են իրենց կարմիր գծերը: Եվ եթե Ջեյհուն Բայրամովը պնդի Թուրքիայի պարտադրանքով՝ Իլհամ Ալիևի բարձրաձայնած կապիտուլյացիայի պահանջը, ո՞րն է լինելու ԱՄՆ վերաբերմունքը Թուրքիային ու Ադրբեջանին: Ընտրություններից համարյա մեկ շաբաթ առաջ թույլ կտա՞ Դոմալդ Թրամփը, որ աշխարհը հայտարարի՝ ՍՄՆ-ը անզոր է Թուրքիայի առաջ, Թրամփը պարտվում է Էրդողանին:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 9385

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ