38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

ՄԱԿ-ը կոչերից բացի ոչինչ չի անում

ՄԱԿ-ը կոչերից բացի ոչինչ չի անում
16.10.2020 | 23:07

Մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա են արել ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի դիմաց՝ պահանջելով անտարբեր չլինել ու կոնկրետ քայլեր ձեռնարկել Ադրբեջանի կողմից Արցախում սանձազերծված ագրեսիայի դեմ: Նրանք շրջափակել են գրասենյակն ու ասում են՝ չեն գնա, մինչև ՄԱԿ-ի ներկայացուցիչը չներկայանա ու սպառիչ պատասխաններ տա: Ակցիային մասնակցում է կրթության փորձագետ Անահիտ Բախշյանը, ով նշեց, թե տարիներ շարունակ համագործակցել է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ՝ հավատալով, թե իսկապես մտահոգ է երեխաների իրավունքների պաշտպանությամբ, սակայն այժմ ականատես ենք լինում ՄԱԿ-ի անտարբերությանը:

«Ես անկեղծորեն հավատացել եմ, որ իրենք շատ շահագրգիռ են մեր հայ մանուկների կրթության իրավունքը պատշաճ իրականացնելու համար, իսկ հիմա ես խորապես ափսոսում եմ, որ այն, ինչ տարիներ շարունակ արել ենք իբրև հայ մանուկների կրթության իրավունքի իրացման համար, հօդս է ցնդում, որովհետև այսօր հայ երեխաները Արցախում զրկված են կրթություն ստանալու իրավունքից, հայ երեխաների դպրոցները ռմբահարված են: Ինչ է ստացվում՝ ինչ-որ շահերից ելնելով՝ այն տարիներին ՅՈՒՆԻՍԵՖ-ն օգնում էր մեր երեխաների կրթության իրավունքներն իրականացնել, իսկ այսօր լռում է, պապանձվել է, այսօր անգամ չի արձագանքում այն բոլոր օրհասական դրվագներին, որ կատարվում են Արցախում ու նույնիսկ ՀՀ սահմաններից ներս»,-հայտարարեց Բախշյանը: Նա դիմեց ՄԱԿ-ում աշխատող գործընկերներին՝ ասելով. «Ամոթ ձեզ, դուք, փաստորեն, տարիներ շարունակ կեղծիքով եք զբաղվել և այն պատրանքը, որ մեր մեջ ներշնչել եք, թե մեր երեխաների շահերն եք պաշտպանում, այսօր հօդս է ցնդել, խելքի՛ եկեք: Այս անտարբերությունը չի սազում ՄԱԿ-ի կազմակերպությանը, հակասում է այդ կազմեկերպության բոլոր գրված-չգրված օրենքներին, իսկ դրանք բազաթիվ են, ճոխ են՝ թղթի վրա, բայց իրականում ունենք այս օրը, երբ դուք ոչ մի ռմբահարված դպրոց չեք գնացել, այդ մասին չեք խոսում»: Ակցիային մասնակցում էին նաև մի խումբ երիտասարդներ, որոնք նախորդ տարի մասնակցել են երեխաների իրավունքերի կոնվենցիայի 30-ամյակի միջոցառմանն ու ՅՈՒՆԻՍԵՖ-ից ստացել շնորհակալագրեր: Այդ երիտասարդներից Վահե Գրիգորյանը, որ ստացած շնորհակալագրերն իրենց պետք չեն, քանի որ ՄԱԿ-ի հռչակած արժեքները կեղծ են:

«Հիմա Արցախից 24 000 երեխա զրկված է իր հիմնարար իրավունքներից՝ կրոության, ազատ ապրելու, իրենց ընտանիքի հետ ապրելու իրավունքից: ՄԱԿ-ը կոչերից բացի ոչինչ չի անում, ժամանակն է գործել, որ այդ երեխաների իրավունքները պաշտպանվեն: Խոսելու փոխարեն հիմա անհրաժեշտ է գործել, հիմա ամեն պահի երեխաները կարող են զոհվել, ենթարկվել բռնության և այլն: Միջազգային կազմակերպություններից ակնկալում են Արցախի հարցի բարձրաձայնում և Արցախի ճանաչում»,-ասաց նա՝ մյուս ընկերների հետ հրապարակավ պատռելով ՅՈՒՆԻՍԵՖ-ից ստացած շնորհակալագրերը:


Ակցիայի ընթացքում հայտնի դարձավ, որ ՄԱԿ-ի ներկայացուցիչն այցելել է ադրբեջանական ագրեսիայի հետևանքով վիրավորված երեխաներին: Քաղաքացիները արձանագրեցին, որ այդ այցն ի պատասխան հանրային ճնշման էր, և որոշեցին դադարեցնել բողոքի ակցիան՝ նշելով, որ ներկայացուցչի՝ հիվանդանոց կատարած այցով իրենց պահանջը կատարված չէ, պահանջը Արցախի անկախության ճանաչումն է, և բողոքի ակցիաները լինելու են շարունակական:
«ՄԱԿ-ի գրասենյակում ոչ ոք չպետք է հանգիստ քնի, քանի դեռ մեր սահմաններում պատերազմ է»,-նշեց ակցիայի մասնակիցներից մեկը:

Դիտվել է՝ 4492

Մեկնաբանություններ