ԱՌ ԱՍՏՎԱԾ ԱՂՈԹՔՈՎ՝ ԲԱՐԻ, ԽԱՂԱՂ ՈՒ ԱՊԱՀՈՎ ԳԻՇԵՐ...
Տեր Աստված մեր, խաղաղությա՛մբ պահիր մեզ այս գիշեր և ամեն ժամ: Քո սուրբ երկյուղի վրա բևեռված պահի՛ր մեր մտքերն ու խորհուրդները, որպեսզի միշտ Քեզանով պաշտպանված լինենք թշնամու որոգայթներից, օրհնենք ու փառավորենք Քեզ՝ Հոր և Սուրբ Հոգուդ հետ միասին այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից: ԱՄԵՆ: