Մերձավոր Արևելքում ստեղծված պայթյունավտանգ իրավիճակին անդրադառնալով՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է. «Իրան-Իսրայել ուղու վրա ամեն ինչ չափազանց լարված է։ Այս անվերջանալի հարվածների փոխանակումը պետք է դադարեցվի։ Անհրաժեշտ է գտնել իրավիճակի կարգավորման այնպիսի ուղիներ, որոնք երկու կողմերին էլ կբավարարեն: Հարցի պատասխանը միշտ փոխզիջումների որոնման մեջ է, որոնք հնարավոր են տվյալ իրավիճակում, որքան էլ դա դժվար լինի»:               
 

Հայ խաղաղապահների ստորաբաժանումը մեկնել է Գերմանիա

Հայ խաղաղապահների ստորաբաժանումը մեկնել է Գերմանիա
12.01.2015 | 15:52

Աֆղանստանում միջազգային անվտանգության աջակցության ուժերի կազմում ՆԱՏՕ-ի առաքելությանը մասնակցելու նպատակով հունվարի 11-ին հայ խաղաղապահների 65 հոգուց բաղկացած ստորաբաժանումը մեկնել է Գերմանիա:

Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից։
Մինչև Աֆղանստանում տեղակայվելը` հայկական զորախումբը կմասնակցի 3-4 շաբաթյա վերապատրաստման դասընթացների և նախատեղակայման վարժանքների, որից հետո կմեկնի Աֆղանստանի Մազարի-Շարիֆ քաղաքի Մարմալ ռազմաբազա: Այստեղ հայկական ստորաբաժանումը գերմանական զորախմբի կազմում կպաշտպանի Մազարի-Շարիֆի օդանավակայանը և աջակցման ուժերի ռազմակայանը:
Զվարթնոց օդանավակայանում խաղաղապահներին հաջողություն է մաղթել ՀՀ ԶՈՒ խաղաղապահ բրիգադի հրամանատար, գեներալ-մայոր Արթուր Սիմոնյանը, ով վերջին ցուցումները տվեց սպասվող 6-ամսյա ծառայությունից առաջ: Իր օրհնության խոսքն է հղել և բարի երթ մաղթեց նաև ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը և յուրաքանչյուր խաղաղապահի նվիրեց մեկական աղոթագիրք:

Դիտվել է՝ 2221

Մեկնաբանություններ