Ռուսաստանը փորձարկում կանցկացնի օտարերկրացիների նկատմամբ մուտքի պահին կենսաչափական տվյալներ հանձնելու առումով՝ հայտնել է Թվային զարգացման նախարարությունը։ Մուտք գործող օտարերկրացիներից կպահանջվի մի քանի անցակետերում կենսաչափական տվյալներ (դեմքի պատկեր և մատնահետքեր) ներկայացնել: Փոփոխությունները չեն տարածվի Բելառուսի քաղաքացիների, մինչև վեց տարեկան երեխաների և դիվանագետների վրա:                
 

Բաքուն շարունակում է ստել

Բաքուն շարունակում է ստել
04.01.2015 | 11:20

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը այսօր հաղորդագրություն է տարածել՝ հերքելով Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի տեղեկատվությունը ադրբեջանական զինված ուժերի սադրիչ գործողությունների մասին։ Ադրբեջանի ռազմական գերատեսչության պնդմամբ՝ տեղի է ունեցել հակամարտություն և փոխհրաձգություն «հայկական զինված խմբավորումների ներսում»: Բաքվի այս հայտարարությանը Լեռնային Ղարաբաղի նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանը հետևյալ կերպ արձագանքեց. «Գիտեք, ի՞նչ պիտի ասենք հոգեկան խանգարումներ և մոլագար բնավորություն ունեցող մարդկանց մասին՝ ոչ մի բան։ Այսինքն, եթե նրանք նման պահվածք են ցուցաբերում ամեն ժամանակ, նույնիսկ՝ այս տոնական օրերին, բնական է, որ սա չի կարող նորմալ մարդու տպավորություն թողնել և նորմալ, էսպես ասած, ինչ-որ ձևով մեկնաբանության արժանանալ։ Նրանք ուղղակի ևս մեկ անգամ ցույց են տվել իրենց իրական դեմքը, և այսպիսի քաղաքականությամբ նրանք փորում են իրենց իսկ փոսը՝ ուրիշ ոչ մի բան չեմ կարող ասել»։

Դիտվել է՝ 2189

Մեկնաբանություններ