38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

«Սերժ Սարգսյանը պետք է ազատ թողնի շարքային քաղաքացուն»

«Սերժ Սարգսյանը պետք է ազատ թողնի շարքային քաղաքացուն»
15.02.2013 | 16:52

«Դրական եմ գնահատում Սերժ Սարգսյանի քարոզարշավը, բայց լավ կլիներ, որ նրա խոսքն ու գործը մեկ լիներ:
Սերժ Սարգսյանը տարբերվում է քաղաքական այլ գործիչներից, որովհետև նա լսելու, սովորելու, իր սխալներն ընդունելու ունակություն ունի: ՈՒստի անհրաժեշտ է, որ պարոն Սարգսյանն ազատ թողնի ՀՀ քաղաքացուն, պետք է վերացնի իր ադմինիստրատիվ ռեսուրսը, պետք է զանգահարի քաղաքապետերին, մարզպետներին, տնօրեններին ու հրամանատարներին և պահանջի, որ շարքային քաղաքացուն ազատ թողնեն»,-այսօր «Հայացք» մամուլի ակումբում ասաց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:
Վերջինիս խոսքով՝ եթե ժողովրդին սեփական ընտրության մեջ ազատ թողնելը գործող նախագահի համար հավասարազոր է պարտության, ապա իրականում դա Սերժ Սարգսյանի պարտությունը կամ Րաֆֆի Հովհաննիսյանի հաղթանակը չէ, դա հայ ժողովրդի` իրավական, սահամանադրական երկիր կերտելու գրավականն է, և դա ավելի կարևոր է, քան ցանկացած լեզվակռիվ:
Բանախոսը չմոռացավ երախտագիտության խոսք ուղղել բոլոր այն լրագրողներին և անձանց, ովքեր այս 25 օրերի ընթացքում լուսաբանել են իր քարոզարշավն ու աջակցել իրեն.«Հենց դուք՝ լրագրողներդ էլ կարող եք փաստել, որ մեր երկրում այս օրերի ընթացքում շատ բան է փոխվել: Կարծում եմ, որ ձեզանից որևէ մեկը չէր պատկերացնի, որ նման փոփոխությունները հնարավոր են ընդամենը մեկ ամսվա ընթացքում»:
«Եթե ժողովուրդը մասնակցի ընտրությանը, ապա մենք կհաղթենք փետրվարի 18-ին»,-վստահեցրեց բանախոսը` հավելելով, որ համատարած ձևով խախտվում է ընտրական օրենսգիրքը: «Խախտումներ նկատելիս` ահազանգում ենք, թեկուզ ուշացած, բայց երկու օր հետո արձագանքում են մեզ: Բայց ինչո՞ւ մենք պետք է դրա մասին ահազանգենք»,-վրդովվեց նախագահի թեկնածուն, նշելով, որ Գյումրիում, Ավանում և տարբեր թաղամասերում արդեն սկսել են փող բաժանել:
Րաֆֆի Հովհաննիսյանը վերջում նշեց, որ իր ամոփոխիչ հանդիպումն ընտրողերի, լրագրողների, քաղաքացիների ու բոլոր ցանկացողների հետ տեղի կունենա վաղը` ժամը 17-ին, «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում:
«Իսկ ընտրություներից հետո կհանդիպենք փետրվարի 19-ին` ժամը 17-ին, Ազատության հրապարակում»,-ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը:


Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 2269

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ