38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

«Հետաքրքիր պայքար է սպասվում Հայրիկյանի և Բագրատյանի միջև»

«Հետաքրքիր պայքար է սպասվում Հայրիկյանի և Բագրատյանի միջև»
08.02.2013 | 17:09

«Կովկաս» ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր ԻՍԿԱՆԴԱՐՅԱՆԻ դիտարկմամբ, նախագահի ընտրություններում երրորդ տեղի համար հետաքրքիր պայքար է սպասվում Պարույր Հայրիկյանի և Հրանտ Բագրատյանի միջև : «Սերժ Սարգսյանն առաջին փուլով կանցնի: Նույնիսկ Հայրիկյանի հետ կատարվածը էական որևէ բան չփոխեց: Ես չէի հասի, թե ընտրությունները մրցակցային չեն: Ինձ շատ հետաքրքիր է`երրորդ և չորրորդ տեղերը ովքե՞ր կգրավեն, հետաքրքիր է, Հայրիկյանն առաջ կանցնի՞ Հրանտ Բագրատյանից, թե՞ ոչ»,-ասաց բանախոսը:
Անդրադառնալով Պարույր Հայրիկյանի հետ կապված միջադեպին, քաղաքագետը նկատեց.«Դա կրակոց չէր Պարույր Հայրիկյան -թեկնածուի վրա, նա ֆավորիտ չէր: Դա կրակոց էր համկարգի դեմ, իսկ Պարույր Հայրիկյանն անկախության սիմվոլն է: Դա ոչ պրոֆեսիոնալ կրակոց էր: Կրակոց, որով չեն ցանկացել սպանել, այլ միայն վիրավորելու մտադրություն են ունեցել: Այս դեպքում, նույնիսկ, կրակում են հեռվից»:
Ռուսական ուժային կառույցների հնարավոր մասնակցությունն այդ կրակոցներին Իսկանդարյանը բացառեց: «Դա եղել է ոչ պրոֆեսիոնալ կրակոց: Համենայնդեպս, եթե Մոսկվան, Վաշինգտոնը կամ Բաքուն ցանկանում էին վերացնել Պարույր Հայրիկյանին, նրանք ոչ պրոֆեսիոնալ քիլլեր էին վարձել»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է այն հարցին, որ թեկնածուները պետք է թիկնապահներով շրջեն, Ալեքսանդր Իսկանդարյանը համամիտ է դրան` այո, պետք է նրանց անվտանգությունն ապահովել. «Ասեմ, որ շատ դեպքեր կան պատմության մեջ, երբ կրակել են բարձր մակարդակով պաշտպանված մարդկանց, երկրի ղեկավարների վրա»:
Ալեքսանդր Իսկանդարյանի կարծիքով`այս ընտրությունները հետաքրքիր են այնքանով, որ հայտնվել են նոր դեմքեր, և ամենևին էլ ընտրություններով չէ, որ ամեն ինչ վերջանում է: «Պարտադիր չէ, որ բոլոր թեկնածուները ընտրություններին մասնակցեն հաղթանակի համար, լինում են նաև այլ նպատակներ: Կարծում եմ` նրանցից ոմանք իրենք էլ հասկանում են, որ չեն կարող Սերժ Սարգսյանին լուրջ մրցակից լինել»,-ասաց քաղաքագետը։


Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 2570

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ