38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Քառօրյայի «բացահայտումները»

Քառօրյայի «բացահայտումները»
07.02.2013 | 18:32

ԱԺ գարնանային նստաշրջանի մեկնարկը հետաքրքիր «բացահայտումներ» արձանագրեց: Մինչ Հայրիկյանը և որոշ ուժեր Հայաստանում ռուսական «իմպերիալիզմի» և «մութ ուժերի» հետքեր են փնտրում, այս շաբաթ խորհրդարան էր եկել ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանի խորհրդականը: Ասացին` նրան հյուրընկալել է ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը: ՈՒշագրավ է, որ այդ մասին պաշտոնական տեղեկատվություն որքան էլ փնտրեցինք, չգտանք:

Այս շաբաթ պարզվեց, որ Թոխմախի Մհերը պատասխանում է լրագրողների միայն գրավոր հարցերին (կարելի՞ է իմանալ` հեռակա կարգով ծնոտ ինչպե՞ս են ջարդում): Դա դեռ ոչինչ. այս անգամ ողջ կառավարությունը ԱԺ-ում ներկայացված էր մի նախարարի` Հրայր Թովմասյանի դեմքով, և դաշնակցական պատգամավոր Աղվան Վարդանյանը հարց տալուց առաջ չդիմացավ, նրան որակեց նախարար-կառավարություն, հետո հորդորեց գործադիրին հարգալից վերաբերմունք ցուցաբերել պատգամավորների հանդեպ:
Միշտ ընդդիմադիրները բողոքում են, թե իշխանությունն իրենց հետ չի երկխոսում, այս շաբաթ երկխոսեցին: Մի պահ վերհիշեցինք «Արդարություն» դաշինքը, երբ Վիկտոր Դալլաքյանին Ստեփան Դեմիրճյանի հետ թևանցուկ տեսանք: Բայց այսօր նրանց «դաշտերը» տարբեր են: Ընդդիմադիր Դեմիրճյանը խոսում է ԱԺ-ում նախագահի ներկայացուցիչ Դալլաքյանի հետ, չնայած մարդկային շփումների առումով ոչինչ չի փոխվել: Ակամա հիշեցինք Բագրատյանին: Երբ պետք էր Հայրիկյանին այցելել հեռուստաէկրաններին երևալու համար, նա չհապաղեց, իսկ երբ Հայրիկյանը կայացրեց իր որոշումը, նրան աջակցելու Բագրատյանի ցանկությունը կորավ:
Հետո էլ ասում են` չերկխոսող են միայն գործող իշխանությունները:
Այս շաբաթ իմացանք նաև, որ Լֆիկը ոչ միայն Գագիկ Ծառուկյանին «ահագին վախտ ա» չի տեսել ու կարոտել է, այլև ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանին:
Հավանաբար ԱԺ հաջորդ քառօրյային, երբ ընտրությունները «հորով-մորով» արած կլինենք, հարցերին պատասխանելու հերթը կհասնի Աշոտ Աղաբաբյանին (Բուռնաշ): Իսկ մինչ ընտրությունները նա «սրբազան» լռության «ուխտ» է տվել: Ինքն ասաց` կխոսեմ ընտրություններից հետո:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 3757

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ