«Թող ամեն հայ իմանա, որ ոչ մի ահաբեկչություն չի կարող շեղել մեր երկրի բնականոն ընթացքը»,- քիչ առաջ հայտարարել է ՀՀ նախագահի թեկնածու, ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը` անսպասելիորեն մտնելով ասուլիսի սենյակ, որտեղ նրա փաստաբան Լևոն Բարսեղյանը հանդիպման էր հրավիրել ԶԼՄ-ներին, տեղեկացնելու, որ իր պաշտպանյալը չի դիմի Սահմանադրական դատարան` ընտրությունները երկշաբաթյա ժամկետով հետաձգելու պահանջով:
Եվ այսպես, օրեր շարունակ քաղաքական ուժերին ու հանրությանը լարվածության մեջ պահող հարցի պատասխանը վերջապես հնչեց:
Այլ պարզաբանումներ չեղան:
Հայրիկյանը հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցերին` իր անակնկալ «հայտնությունը» «մեկնելով» այսպես.
-Ես եկա ցույց տալու, որ ներկա եմ ֆիզիկապես:
Լիլի ՄԱՐՏՈՅԱՆ