Երեկ Աֆղանստանի հյուսիսային մասում տեղի ունեցած երկրաշարժից հետո մոտ 70 մարդ համարվում է անհետ կորած: Երկու հզոր երկրաշարժերից Աֆղանստանում տուժել են տասնյակ բնակավայրեր, սակայն ամենամեծ ավերածությունները եղել են Դարա Ազարա գյուղում: Քաբուլի արտակարգ իրավիճակների կենտրոնի տվյալներով` փլատակների տակից առայժմ հաջողվել է դուրս բերել միայն մեկ կնոջ: Անհետ կորածների մեծ մասը երեխաներ և կանայք են: