22.02.2013|
15:51
Գրող Լևոն Ջավախյանը նշում է, որ ինքն ադրբեջանցի գրող, «Քարե երազանքներ» վեպի հեղինակ Աքրամ Այլիսլիին օգնելու նպատակով դիմել է թուրք մտավորականությանը, քանի որ իսկապես ծանր վիճակ է ստեղծվել գրողի համար: «Դիմել եմ բոլոր առաջադեմ մտավորականներին, գրողներին, մինչև Մարկես, որ իրենց ձայնը բարձրացնեն»,- ասում է Ջավախյանը: Ջավախյանը, երբ փորձել է կապ հաստատել Այլիսլիի հետ Ռագըփ Զարաքոլուի միջոցով, նա պատասխանել է, որ ինքը շատ վախեցած է և խուսափել է հայ գրողից: Նա միայն հասցրել է տեղեկացնել, որ Այլիսլին այնպիսի վիճակում է, որ մտադիր է լքել հայրենի երկիրը, քանի որ չի դիմանում ճնշումներին: