Սուրբ Խաչ. Հիսուս Քրիստոսի. գանձ անքննին, ծածկյալ մեծություն, ահավոր զորեղ, և միշտ բարի: Անճառ իսկություն, համագո անթարգմանելի: Անհասանելի հեռավոր և անընդմիջելի մերձավոր, փառավոր գահ անմահ Թագավորի. ամեն:
Աստվածածի՛ն, Քրիստոսի մայր և Հոր Միածնի ծնող, անեծքները վերացնող և մարդկային ցեղի պարծանք, Քեզ երանի են տալիս երկնային զորքերը և օրհնում ենք հողեղեններս, Աստծո և մարդկանց միջնորդ, Հորը հաշտեցնող արարածներիս հետ, կույսերի թագ ու պսակ և համարձակ բարեխոս մեղավորների համար:
Գոհանում եմ Քեզնից, Տե՛ր իմ և Աստվա՛ծ իմ, և օրհնում ու փառավորում եմ Քո սուրբ անունը, որ պահպանեցիր Քո անարժան ու մեղավոր ծառային այս ցերեկ և խաղաղությամբ հասցրիր երեկոյան ժամին:
Գոհանում ենք Քեզանից, Տե՛ր Աստված մեր, որ Քո երևելի լույսով ուրախացրիր Քո բոլոր արարածներին, իսկ Քո պատվիրանների իմանալի լույսով լուսավորեցիր բոլոր նրանց, ովքեր հավատում են Քեզ: Զորացրու՛ և մեզ, Տ՛եր, պահելու Քո պատվիրաններն այսօր և ամեն ժամ:
Տեր Աստված մեր, փարատիր ցավերն ու բժշկիր հիվանդությունները Քո ժողովրդից և շնորհիր բոլորին կատարյալ առողջություն՝ Քո ամենահաղթ Խաչի նշանով, որով մարդկության տկարությունը կրեցիր և դատապարտեցիր մեր կյանքի և փրկության թշնամուն:
Վտանգվա՛ծ եմ ես... Քո արցունքներով հասի՛ր օգնության, ով Դու Գովյալդ բոլոր կանանց մեջ, ծնրադիր խնդրի՛ր, որ հաշտությունս նորոգվի Հոր հետ, ով ծնողդ Աստծո։
Ողջու՜յն Քեզ, Մարիամ, լի շնորհոք, Տեր ընդ Քեզ:
Օրհնյա՜լ ես Դու ի կանայր, և օրհնյալ է պտուղ որովայնի Քո՝ Հիսուս:
Սրբուհի Մարիամ, մայր Աստծո, բարեխոսեա վասն մեր մեղավորացս, այժմ և ի ժամու մահվան մերո. Ամեն:
Հաճելի է բեռից ազատ լինելու զգացողությունը, մաքուր սիրտ ունենալը։ Հիշե՛ք, որ Աստված ողորմած է։ Բոլորիս ողորմած Հայրն է։ Մենք Նրա զավակներն ենք, և Նա կների մեզ և կմոռանա, եթե մենք հիշենք այդպես վարվել։
Իսրայելի գործողությունները Լիբանանում հաջողություն ունեն նրա համար, որ իսրայելական կողմը լավ տեղեկացված է Լիբանանում գտնվող թիրախներից։ Հիմա կարող է մտածեք, որ դա բացառապես հետախուզական ցանցի արդյունք է, բայց՝ չէ։ Իսրայելը կարողանում է հետախուզել հնարավորինս իրական ժամանակի մեջ։