Պարզաբանման սպասելիքով
11.04.2024 | 21:25
Հայաստանի ազգային անվտանգություն ծառայություն կոչվածը երեկ հանդես եկավ հետևյալ հաղորդագրությամբ (https://www.sns.am/hy/news/view/932).
«Ս.թ. ապրիլի 10-ին Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Ներքին Խնձորեսկ հատվածում միջադեպ է տեղի ունեցել: Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող հովիվը մոլորված հոտին փնտրելիս հայտնվել է Ադրբեջանի տարածքում: Իրադրության բերումով երկու կողմերի սահմանապահների կողմից հրաձգություն է տեղի ունեցել:
Միջադեպի հետևանքով ադրբեջանական կողմն ունի մեկ վիրավոր: Հայաստանի Հանրապետության ԱԱԾ Սահմանապահ զորքերը պատրաստ են Ադրբեջանի Հանրապետության Սահմանապահ զորքերի հետ համատեղ քննության: Անկախ համատեղ քննությունից ՀՀ Սահմանապահ զորքերը իրականացնում են սեփական քննությունը և արդյունքների մասին կհաղորդվի լրացուցիչ: Պարզաբանման ենթակա է նաև հարցը, թե ինչու և ինչպես են հովիվը և հոտը հատել սահմանը:
Հայկական կողմի համար նման միջադեպերը ցանկալի չեն: Նշենք նաև, որ ադրբեջանական կողմը վերադարձրել է մոլորված հոտը: Հովիվը նույնպես գտնվում է ՀՀ տարածքում»:
Այո, ճիշտ է նշված՝ «Պարզաբանման ենթակա է նաև հարցը, թե ինչու և ինչպես են հովիվը և հոտը հատել սահմանը»:
Հայկական կողմից սահմանապահները կամ ԶՈՒ զինծառայողները պետք է կանխեին, թույլ չտային Ադրբեջանի տարածքում հովվի հայտնվելը: Ավելին. Եթե ոչ հովիվն է սահմանը հատելիս պայթել ականի վրա, ոչ էլ բազմաթիվ ոչխարներից բաղկացած նրա հոտը, ապա նշանակում է, որ սահմանի տվյալ հատվածն ականապատված չէ, այսինքն՝ տվյալ հատվածում թշնամու ներխուժումից պաշտպանված չենք:
Պարզաբանման ենթակա է նաև հաղորդագրության մեջ նշված «իրադրության բերումով»- ը…
Ի վերջո, հիշյալ ծառայության կողմից առ այս պահը հերքված չեն սոցիալական ցանցերում շրջանառվող այն տեղեկությունները, որ հայկական կողմից նույնպես վիրավորներ կան, ընդ որում, երկուսը, ինչը թույլ է տալիս ենթադրել, որ այդ տեղեկությունները համապատասխանում են իրականությանը:
Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Հեղինակի նյութեր
- Հրեական պետությունը մեծ պատերազմ է սադրում Մերձավոր Արևելքում ու, թերևս, ողջ աշխարհում-11
- Հրեական պետությունը մեծ պատերազմ է սադրում Մերձավոր Արևելքում ու, թերևս, ողջ աշխարհում-10
- Հրեական պետությունը մեծ պատերազմ է սադրում Մերձավոր Արևելքում ու, թերևս, ողջ աշխարհում-9
- Աշխարհը միջուկային պատերազմի շեմին-50
- Հրեական պետությունը մեծ պատերազմ է սադրում Մերձավոր Արևելքում ու, թերևս, ողջ աշխարհում-8
- ՈՒղիղ մեկ տարի առաջ սկսվեց մերձավորարևելյան մղձավանջը
- Հրեական պետությունը մեծ պատերազմ է սադրում Մերձավոր Արևելքում ու, թերևս, ողջ աշխարհում-7
- Հրեական պետությունը մեծ պատերազմ է սադրում Մերձավոր Արևելքում ու, թերևս, ողջ աշխարհում-6
- Հրեական պետությունը մեծ պատերազմ է սադրում Մերձավոր Արևելքում ու, թերևս, ողջ աշխարհում-5
- Հրեական պետությունը մեծ պատերազմ է սադրում Մերձավոր Արևելքում ու, թերևս, ողջ աշխարհում-4
- Հրեական պետությունը մեծ պատերազմ է սադրում Մերձավոր Արևելքում ու, թերևս, ողջ աշխարհում-3
- Ռուսական արջն ավելացնում է այն դեպքերի ցանկը, որոնց յուրաքանչյուրի առկայության դեպքում կարող է գործադրել իր միջուկային
- Սատկացրել են նաև «հայերի» կամ Հայաստանից մեկնածների
- Հրեական պետությունը մեծ պատերազմ է սադրում Մերձավոր Արևելքում ու, թերևս, ողջ աշխարհում-2
- Հրեական պետությունը մեծ պատերազմ է սադրում Մերձավոր Արևելքում ու, թերևս, ողջ աշխարհում
- Հայաստանի, Արցախի, հայերիս թիվ 1 ներքին թշնամին արեց և անում է այն, ինչի համար բերել էին և եկել էր իշխանության-15
- Հայաստանի իշխանության զավթման, յուրացման նախապատրաստման ու դրանում, այսպես կոչված, «ռուսական հետք»- ի վերաբերյալ
- Երրորդ համաշխարհային պատերազմի ուրվականն աստիճանաբար դադարում է ուրվական լինելուց, գնալով դառնում հստակ տեսանելի-6
- Հայաստանի, Արցախի, հայերիս թիվ 1 ներքին թշնամին արեց և անում է այն, ինչի համար բերել էին և եկել էր իշխանության-14
- Երրորդ համաշխարհային պատերազմի ուրվականն աստիճանաբար դադարում է ուրվական լինելուց, գնալով դառնում հստակ տեսանելի-5
Մեկնաբանություններ